https://arm.sputniknews.ru/20261127/putinn-u-pashinjany-kqnnarken-102-rd-razmabazaji-teman-peskvov-109830465.html
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն 102-րդ ռազմաբազայի թեման․ Պեսկով
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն 102-րդ ռազմաբազայի թեման․ Պեսկով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանի վարչապետի այցը վաղուց էր համաձայնեցված։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T15:27+0400
2026-11-27T15:27+0400
2026-11-27T15:48+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
գյումրու 102–րդ ռազմաբազա
դմիտրի պեսկով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_c844e1232e63efa29f5908ca67b3bf4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա բանակցություններում կանդրադառնան Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը դիմի ռուսական ռազմաբազան դուրս բերելու խնդրանքով, ապա Ռուսաստանը դա կանի: Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը չի առարկի, եթե համապատասխան որոշումը կայացնի հենց Մոսկվան։Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի մոսկովյան այցը վաղուց էր համաձայնեցված, Կրեմլում պատրաստվում են այդ այցին։Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչը, Պուտինն ու Փաշինյանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն Հայաստանի ընտրությունը՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ։Հիշեցնենք` Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը տեղակայված է Գյումրիում ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա, որը 2010 թվականին երկարաձգվել է մինչև 2044 թվականը: Մոսկվան, այդ թվում՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բազմիցս հայտարարել է, որ բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերից մեկը և դրա «շոշափելի այլընտրանք» չի տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել զորակազմի տեղակայման մասին գործող համաձայնագրերը և նույնն ակնկալում է Հայաստանից:Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_75fc167155237f75d472780e41bd0b73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, դմիտրի պեսկով
ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, դմիտրի պեսկով
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն 102-րդ ռազմաբազայի թեման․ Պեսկով
15:27 27.11.2026 (Թարմացված է: 15:48 27.11.2026) Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանի վարչապետի այցը վաղուց էր համաձայնեցված։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա բանակցություններում կանդրադառնան Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարել էր, որ եթե Երևանը դիմի ռուսական ռազմաբազան դուրս բերելու խնդրանքով, ապա Ռուսաստանը դա կանի: Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը չի առարկի, եթե համապատասխան որոշումը կայացնի հենց Մոսկվան։
«Անշուշտ, շոշափվելու է նաև մեր ռազմաբազայի հարցը։ Այս բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի մոսկովյան այցը վաղուց էր համաձայնեցված, Կրեմլում պատրաստվում են այդ այցին։
Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչը, Պուտինն ու Փաշինյանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն Հայաստանի ընտրությունը՝ մնա՞լ ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ։
Հիշեցնենք` Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը տեղակայված է Գյումրիում ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա, որը 2010 թվականին երկարաձգվել է մինչև 2044 թվականը: Մոսկվան, այդ թվում՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բազմիցս հայտարարել է, որ բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերից մեկը և դրա «շոշափելի այլընտրանք» չի տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել զորակազմի տեղակայման մասին գործող համաձայնագրերը և նույնն ակնկալում է Հայաստանից: