https://arm.sputniknews.ru/20261127/karucvogh-dashinqn-yntrapajqary-ksharunaki-nvorajr-hakvobjani-glkhavvorutjamb-hambardzumjan-109845061.html
«Կառուցող» դաշինքն ընտրապայքարը կշարունակի Նորայր Հակոբյանի գլխավորությամբ․ Համբարձումյան
«Կառուցող» դաշինքն ընտրապայքարը կշարունակի Նորայր Հակոբյանի գլխավորությամբ․ Համբարձումյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իր ազատազրկումը չի փոխելու քաղաքական թիմի նպատակներն ու հետագա անելիքները։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T21:29+0400
2026-11-27T21:29+0400
2026-11-27T21:51+0400
դավիթ համբարձումյան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
մասիս
տիմ ընտրություններ
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109846069_0:0:1280:721_1920x0_80_0_0_ca4b0871335afc6e213a856aeb8cd1b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումից հետո «Կառուցող» դաշինքն ընտրական պայքարը կշարունակի Նորայր Հակոբյանի գլխավորությամբ։ Այս մասին տեսաուղերձով հայտարարել է Դավիթ Համբարձումյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածուԴավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և նույն օրը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։Համբարձումյանը շեշտել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և իր ազատազրկումը պայմանավորել է առաջիկա ընտրություններով։Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իր ազատազրկումը չի փոխելու քաղաքական թիմի նպատակներն ու հետագա անելիքները, իսկ նրանք, ովքեր շտապել են ուրախանալ իր կալանավորման լուրով, ի վերջո մեծ հիասթափություն են ապրելու։«Ես չեմ մասնակցելու ընտրապայքարին, քանի որ արդեն ազատազրկված եմ լինելու, բայց հոգով ու սրտով գտնվելու եմ յուրաքանչյուրիդ կողքին։ Իմ թիմակիցներին, ընկերներին, իմ մասիսցիներին կոչ եմ անում հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին, օգնել մեր թիմակիցներին ու գնալ դեպի հաղթանակ»,– հավելել է նա։ՀՀԿ–ն հարցականի տակ է դրել Մասիսի առաջիկա ընտրությունների լեգիտիմությունըՀամբարձումյանը վստահ է, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններում դաշինքը կհաղթի, քանի որ հավատում է մասիսցիների ողջամտությանը։ Նրա համոզմամբ՝ սպառնալիքներով իշխանությունները չեն հասնելու իրենց նպատակին։«Այս չնչին, մանր-մունր սպառնալիքներով, ինձ ու մեր ընկերներին կալանավորելով՝ վստահաբար որևէ արդյունքի չեն հասնելու, հիասթափվելու են»,– եզրափակել է Համբարձումյանը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել էր դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Դավիթ Համբարձումյանին։
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Կառուցող» դաշինքն ընտրապայքարը կշարունակի Նորայր Հակոբյանի գլխավորությամբ․ Համբարձումյան
Sputnik Արմենիա
«Կառուցող» դաշինքն ընտրապայքարը կշարունակի Նորայր Հակոբյանի գլխավորությամբ․ Համբարձումյան
2026-11-27T21:29+0400
true
PT2M32S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109846069_301:0:1280:734_1920x0_80_0_0_82f2083be0e2a3aa7795161b9f8f064b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ համբարձումյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), մասիս, տիմ ընտրություններ, կալանք, видео
դավիթ համբարձումյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), մասիս, տիմ ընտրություններ, կալանք, видео
«Կառուցող» դաշինքն ընտրապայքարը կշարունակի Նորայր Հակոբյանի գլխավորությամբ․ Համբարձումյան
21:29 27.11.2026 (Թարմացված է: 21:51 27.11.2026) Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իր ազատազրկումը չի փոխելու քաղաքական թիմի նպատակներն ու հետագա անելիքները։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումից հետո «Կառուցող» դաշինքն ընտրական պայքարը կշարունակի Նորայր Հակոբյանի գլխավորությամբ։ Այս մասին տեսաուղերձով հայտարարել է Դավիթ Համբարձումյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածու
Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և նույն օրը
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։
Համբարձումյանը շեշտել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և իր ազատազրկումը պայմանավորել է առաջիկա ընտրություններով։
«Ութ տարի է՝ մեկ կալանավորել են, մեկ ազատ արձակել։ Ուզում եմ՝ տեղյակ լինեք, որ այդ հանցանքը չեմ գործել։ Նման կեղտոտ մեթոդներով փորձել գողանալ մասիսցու քվեն, վստահ եմ՝ որևէ մեկի մոտ չի ստացվի»,– ասել է Համբարձումյանը։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իր ազատազրկումը չի փոխելու քաղաքական թիմի նպատակներն ու հետագա անելիքները, իսկ նրանք, ովքեր շտապել են ուրախանալ իր կալանավորման լուրով, ի վերջո մեծ հիասթափություն են ապրելու։
«Ես չեմ մասնակցելու ընտրապայքարին, քանի որ արդեն ազատազրկված եմ լինելու, բայց հոգով ու սրտով գտնվելու եմ յուրաքանչյուրիդ կողքին։ Իմ թիմակիցներին, ընկերներին, իմ մասիսցիներին կոչ եմ անում հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին, օգնել մեր թիմակիցներին ու գնալ դեպի հաղթանակ»,– հավելել է նա։
Համբարձումյանը վստահ է, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններում դաշինքը կհաղթի, քանի որ հավատում է մասիսցիների ողջամտությանը։ Նրա համոզմամբ՝ սպառնալիքներով իշխանությունները չեն հասնելու իրենց նպատակին։
«Այս չնչին, մանր-մունր սպառնալիքներով, ինձ ու մեր ընկերներին կալանավորելով՝ վստահաբար որևէ արդյունքի չեն հասնելու, հիասթափվելու են»,– եզրափակել է Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել էր դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Դավիթ Համբարձումյանին։