00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ իշխանությունը նախատեսում է նվազեցնել սահմանապահ ծառայության ռազմական բաղադրիչը. ԶԼՄ

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայ–թուրքական սահման
Հայ–թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2026
Բաժանորդագրվել
Թերթը գրում է` քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ծառայության գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը նախատեսում է փոխակերպել սահմանապահ ծառայությունը՝ նվազեցնելով դրա ռազմական բաղադրիչը և ներդնելով «միջազգային լավագույն փորձը»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը։
Կառավարության երեկվա նիստից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա։ Ավելի ուշ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` քննարկումների հիմքում մեծ գործընթաց է՝ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու քաղաքականությունը։
Ինչպես հայտնի է, հայկական սահմանապահներն արդեն ամբողջությամբ վերահսկում են սահմանային անցակետերը, իսկ Իրանի և Թուրքիայի հետ սահմանների որոշ հատվածներում շարունակում են համատեղ ծառայություն իրականացնել ռուս սահմանապահների հետ։
Քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ոչ միայն ծառայության ենթակառուցվածքներին ու տեխնիկական հագեցվածությանը, այլև դրա գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։
Թերթը գրում է, որ 2026 թվականի սեպտեմբերին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներն ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում՝ ծանոթանալու այդ երկրի սահմանային վերահսկողության համակարգին, սահմանապահների պատրաստման մեթոդներին և գործառնական ընթացակարգերին։ Քննարկվել է նաև սահմանապահների ուսուցման ու վերապատրաստման համակարգի կատարելագործումը։
Ըստ պարբերականի` սահմանային բարեփոխումների մեկ այլ կարևոր հանգամանք Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն է։
Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի համակարգը, իսկ առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև էլեկտրոնային անցակետեր՝ սկզբում` «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև՝ բոլոր սահմանային անցակետերում։
«Այս ամենը փոխկապակցված է։ Սահմանների կառավարման արդիականացումը, սահմանապահների մասնագիտական պատրաստվածությունը, թվայնացումը և պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակումը դիտարկվում են որպես եվրոպական չափանիշներին համապատասխանելու կարևոր պայմաններ»,– նշում է թերթը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
ՌԴ–ն Հայաստանից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել. փոխարտգործնախարար
Լրահոս
0