00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
9 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության քննադատությանը

© Sputnik / Aram NersesyanՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2026
Բաժանորդագրվել
Գերատեսչությունը պնդում է, թե միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չէ և չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ, ուստի պարզ չէ, թե ում դիրքորոշումն է արտահայտում։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Հայաստանի դատավորների միության հայտարարությանը՝ նոր Սահմանադրության նախագծում դատական իշխանության անկախությունը վտանգող դրույթների վերաբերյալ։
Նոյեմբերի 24-ին Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածին, մատնանշելով հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։
Ըստ արդարադատության նախարարության՝ Հայաստանի դատավորների միությունը 1997թ․-ին ստեղծված և պետական գրանցում ստացած ՀԿ է, որի անդամակցությունը կամավոր է, ընդ որում՝ անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։ Միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չէ և չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ։
«Չվիճարկելով հասարակական կազմակերպության՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը»,- նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Ուստի գերատեսչության համար պարզ չէ, թե տարածված հայտարարությունն ում դիրքորոշումն է արտահայտում և ինչպիսի ընթացակարգով է ձևավորվել։
Հիշեցնենք, որ Հայաստանի դատավորների միության հայտարարությունը բարձր էր գնահատել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նշել` այս հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է` ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։
Լրահոս
0