https://arm.sputniknews.ru/20261125/ynddem-pashinjani-svoghacvogh-diktaturaji-ter-petrvosjany-datavvorneri-hajtararutjan-masin-109743525.html
Ընդդեմ Փաշինյանի սողացող դիկտատուրայի․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին
Ընդդեմ Փաշինյանի սողացող դիկտատուրայի․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ Դատավորների միության հայտարարությաննն անպայմանորեն կարձագանքեն միջազգային կառույցները։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T15:29+0400
2026-11-25T15:29+0400
2026-11-25T15:35+0400
լևոն տեր–պետրոսյան
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/18/93825353_0:0:1600:901_1920x0_80_0_0_d55773f2f94e91a1fe7503c86476a591.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դատավորների միության տարածած հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։Երեկ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածին, մատնանշելով հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել՝ հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Նախագահը վստահ է, որ դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։«Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են»,- ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։Ավելի վաղ գրել էինք, որ նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորների կարգավիճակը փոխարինվում է «դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, իսկ պաշտոնավարման շարունակությունը պայմանավորվում է հինգ տարվա ընթացքում քաղաքական մարմինների ընտրած անձանց կողմից անցկացվելիք վերագնահատման արդյունքով։ Հանձնաժողովի եզրակացություններն անմիջական դատական վերանայման ենթակա չեն։Դատավորների միությունը կարծում է, որ այս գործընթացը կարող է ստեղծել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշման պայմաններ և խաթարել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Նման մոտեցումները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքից և դատավորների անկախության եվրոպական չափանիշներից բխող պահանջներին։Հիշեցնենք, որ նոյեմբորեի 24–ի առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/18/93825353_179:0:1600:1066_1920x0_80_0_0_5714c3cdd2de35c6e96d174120149fd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն տեր–պետրոսյան, սահմանադրություն
լևոն տեր–պետրոսյան, սահմանադրություն
Ընդդեմ Փաշինյանի սողացող դիկտատուրայի․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին
15:29 25.11.2026 (Թարմացված է: 15:35 25.11.2026) ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ Դատավորների միության հայտարարությաննն անպայմանորեն կարձագանքեն միջազգային կառույցները։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դատավորների միության տարածած հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան
իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Երեկ Դատավորների միությունը
հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածին, մատնանշելով հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել՝ հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։
«Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ»,- գրել է ՀՀ առաջին նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Նախագահը վստահ է, որ դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։
«Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են»,- ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ավելի վաղ գրել էինք, որ նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորների կարգավիճակը փոխարինվում է «դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, իսկ պաշտոնավարման շարունակությունը պայմանավորվում է հինգ տարվա ընթացքում քաղաքական մարմինների ընտրած անձանց կողմից անցկացվելիք վերագնահատման արդյունքով։ Հանձնաժողովի եզրակացություններն անմիջական դատական վերանայման ենթակա չեն։
Դատավորների միությունը կարծում է, որ այս գործընթացը կարող է ստեղծել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշման պայմաններ և խաթարել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Նման մոտեցումները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքից և դատավորների անկախության եվրոպական չափանիշներից բխող պահանջներին։
Հիշեցնենք, որ նոյեմբորեի 24–ի առավոտյան հրապարակվեց
ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։