https://arm.sputniknews.ru/20261126/turqiajum-2-mard-e-dzerbakalvel-otarerkrja-hetakhuzutjan-ogtin-ashkhatelu-kaskatsanqvov-109802234.html
Թուրքիայում 2 մարդ է ձերբակալվել օտարերկրյա հետախուզության օգտին աշխատելու կասկածանքով
Թուրքիայում 2 մարդ է ձերբակալվել օտարերկրյա հետախուզության օգտին աշխատելու կասկածանքով
Sputnik Արմենիա
Օտարերկրացիները խոստովանել են, որ լրտեսության համար իրենց վճարել են կրիպտոարժույթով։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T18:57+0400
2026-11-26T18:57+0400
2026-11-26T18:57+0400
թուրքիա
հետախուզություն
ձերբակալություն
օտարերկրացի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/18/41255573_0:0:1600:901_1920x0_80_0_0_c2518df464ebb1c7cb18c0e09541ada1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային հետախուզական վարչությունը ոստիկանության հետ համատեղ ձերբակալել է լրտեսության մեջ կասկածվող երկու օտարերկրացու, որոնք ենթադրաբար տվյալներ են հավաքել կենսական նշանակության օբյեկտների Wi-Fi ցանցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։Նշվում է, որ գործողության անցկացման համար հիմք է հանդիսացել տեղեկությունն այն մասին, որ նրանք փորձել են կազմել կենսական նշանակության գերատեսչությունների անլար ինտերնետի ցանցերի սխեման։Օտարերկրացիները խոստովանել են, որ լրտեսության համար իրենց վճարել են կրիպտոարժույթով։Թե որ երկրի հետախուզության օգտին են աշխատել կասկածյալները, չի նշվում։ Դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/18/41255573_165:0:1588:1067_1920x0_80_0_0_1ac9beb87f957b2e830e8140c4671931.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հետախուզություն, ձերբակալություն, օտարերկրացի
թուրքիա, հետախուզություն, ձերբակալություն, օտարերկրացի
Թուրքիայում 2 մարդ է ձերբակալվել օտարերկրյա հետախուզության օգտին աշխատելու կասկածանքով
Օտարերկրացիները խոստովանել են, որ լրտեսության համար իրենց վճարել են կրիպտոարժույթով։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային հետախուզական վարչությունը ոստիկանության հետ համատեղ ձերբակալել է լրտեսության մեջ կասկածվող երկու օտարերկրացու, որոնք ենթադրաբար տվյալներ են հավաքել կենսական նշանակության օբյեկտների Wi-Fi ցանցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։
Նշվում է, որ գործողության անցկացման համար հիմք է հանդիսացել տեղեկությունն այն մասին, որ նրանք փորձել են կազմել կենսական նշանակության գերատեսչությունների անլար ինտերնետի ցանցերի սխեման։
«Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ գտնվել են Անկարայում տեղակայված կենսական նշանակության պետական հաստատությունների, պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների կենտրոնական գրասենյակների, զորամասերի և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտակայքում։ Ցուցումները նրանք ստացել են սոցցանցերում աշխատանքի հայտարարությունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օտարերկրացիները խոստովանել են, որ լրտեսության համար իրենց վճարել են կրիպտոարժույթով։
Թե որ երկրի հետախուզության օգտին են աշխատել կասկածյալները, չի նշվում։ Դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել։