Ռուս սահմանապահներից մասին հայտարարությունից հետո Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
20:33 26.11.2026 (Թարմացված է: 20:34 26.11.2026)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Բաժանորդագրվել
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա տարիներին ՀՀ սահմանների ամբողջական վերահսկողությունը մեր սահմանապահները պետք է իրականացնեն։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայություն։
«Անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ վերջինիս կարողությունների հետագա զարգացմանը, ֆիզիկական ենթակառուցվածքներին, օպերատիվ կառավարմանը և այլն: Ներկայացվել են նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել քննարկումները՝ առավելագույնս արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով:
Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա։ Նա ընդգծել էր, թե Հայաստանը շնորհակալ է ՌԴ սահմանապահներին այս ընթացքում ՀՀ սահմաններին կանգնելու համար, սակայն կարծում է՝ եկել է ժամանակը, որ մենք մեր սահմանի պատասխանատվությունն ամբողջովին վերցնենք մեզ վրա։
Հիշեցնենք` ռուս սահմանապահները հսկում են հայ–թուրքական և հայ–իրանական սահմանները` բացառությամբ անցակետերի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։