https://arm.sputniknews.ru/20261126/patrastvum-enq-dimel-evrasiakan-dataran-gevvorg-papvojan-109780095.html
Պատրաստվում ենք դիմել Եվրասիական դատարան. Գևորգ Պապոյան
Պատրաստվում ենք դիմել Եվրասիական դատարան. Գևորգ Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ ռուսական սահմանափակումների վերաբերյալ քննարկումները տեղափոխվել են դեկտեմբերի 1–ին։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T12:48+0400
2026-11-26T12:48+0400
2026-11-26T12:48+0400
հայաստան
ռուսաստան
արտահանում
գևորգ պապոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109003013_0:84:1600:984_1920x0_80_0_0_9d49c3b139b7092b93e2aebddd401a3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հարցով դիմել Եվրասիական դատարան։ Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց նախարար Գևորգ Պապոյանը։ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ ռուսական սահմանափակումների վերաբերյալ քննարկումներն էլ տեղափոխվել են դեկտեմբերի 1–ին։ ԵՏՀ խորհրդում 10 մասնակիցներից 6–ը կողմ են ՀՀ–ի նկատմամբ սահմանափակումների վերացմանը, սակայն դա բավարար չէ, պետք է ևս մեկ ձայն։ Այդ նպատակով էլ դիմում են դատարան` խորհրդատվական կարծիք ստանալու։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ուծաղիկները, ավելի ուշ`միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-իցՌոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109003013_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ab4f282bd16b325101750ec3c46d0806.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, արտահանում, գևորգ պապոյան
հայաստան, ռուսաստան, արտահանում, գևորգ պապոյան
Պատրաստվում ենք դիմել Եվրասիական դատարան. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ ռուսական սահմանափակումների վերաբերյալ քննարկումները տեղափոխվել են դեկտեմբերի 1–ին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հարցով դիմել Եվրասիական դատարան։ Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց նախարար Գևորգ Պապոյանը։
«Իմ հանձնարարությամբ մենք այլ ռազմավարություն ենք որդեգրել այդ հարցով, մենք ամենայն հավանականությամբ կդիմենք Եվրասիական դատարան` կարծիք ստանալու, այլ ոչ թե որպես բողոք»,– նշեց նա` ավելացնելով, որ այս պահին փաստաթղթերը կազմվում են։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ ռուսական սահմանափակումների վերաբերյալ քննարկումներն էլ տեղափոխվել են դեկտեմբերի 1–ին։ ԵՏՀ խորհրդում 10 մասնակիցներից 6–ը կողմ են ՀՀ–ի նկատմամբ սահմանափակումների վերացմանը, սակայն դա բավարար չէ, պետք է ևս մեկ ձայն։ Այդ նպատակով էլ դիմում են դատարան` խորհրդատվական կարծիք ստանալու։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ավելի ուշ`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։