https://arm.sputniknews.ru/20261126/kharberdi-mankatany-tsajrahegh-tsanr-khnamvvoghner-el-kan-kvostanjany-mahvan-depqeri-masin-109791483.html
Խարբերդի մանկատանը ծայրահեղ ծանր խնամվողներ էլ կան. Կոստանյանը` մահվան դեպքերի մասին
Խարբերդի մանկատանը ծայրահեղ ծանր խնամվողներ էլ կան. Կոստանյանը` մահվան դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Նախարարի մամուլի քարտուղար վստահեցնում է, որ շահառուները ստանում են ինչպես առողջապահական, այնպես էլ համապատասխան այլ ծառայություններ, բայց ցավոք մահվան դեպքեր... 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T16:15+0400
2026-11-26T16:15+0400
2026-11-26T16:21+0400
մանկատուն
խարբերդ
մահ
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/08/27469200_0:84:1600:984_1920x0_80_0_0_e69d19bcbf880a0e1293f10b4fa81d68.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կան նաև առողջական շատ ծանր վիճակում գտնվող խնամվողներ, բայց նրանք ստանում են ինչպես առողջապահական, այնպես էլ համապատասխան այլ ծառայություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը` անդրադառնալով Խարբերդի խնամքի հաստատությունում գրանցված մահվան երկու դեպքին։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում շահառուների մահվան 2 դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոստանյանի խոսքով` ինչպես Խարբերդի խնամքի հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություններում խնամվողները հաճախ առողջական շատ ծանր վիճակում են լինում։Նրա համար առնվազն տարակուսելի է, որ ապրիլին տեղի ունեցած դեպքի մասին նոյեմբերին են խոսում։ Կոստանյանը կրկին վստահեցրեց, որ բոլոր շահառուները ստանում են ինչպես առողջապահական, այնպես էլ համապատասխան այլ ծառայություններ, բայց ցավոք նման դեպքեր էլ են լինում։Հիշեցնենք` դատախազությունը նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նամակում նշված է եղել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու շահառուի մահվան դեպք։ Կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները։Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը։Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը)։ Կատարվում է նախաքննություն։
խարբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/08/27469200_89:0:1512:1067_1920x0_80_0_0_011e5c188cc97c17782070f79437d965.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկատուն, խարբերդ, մահ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
մանկատուն, խարբերդ, մահ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Խարբերդի մանկատանը ծայրահեղ ծանր խնամվողներ էլ կան. Կոստանյանը` մահվան դեպքերի մասին
16:15 26.11.2026 (Թարմացված է: 16:21 26.11.2026) Նախարարի մամուլի քարտուղար վստահեցնում է, որ շահառուները ստանում են ինչպես առողջապահական, այնպես էլ համապատասխան այլ ծառայություններ, բայց ցավոք մահվան դեպքեր էլ են լինում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կան նաև առողջական շատ ծանր վիճակում գտնվող խնամվողներ, բայց նրանք ստանում են ինչպես առողջապահական, այնպես էլ համապատասխան այլ ծառայություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը` անդրադառնալով Խարբերդի խնամքի հաստատությունում գրանցված մահվան երկու դեպքին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում շահառուների մահվան 2 դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Կոստանյանի խոսքով` ինչպես Խարբերդի խնամքի հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություններում խնամվողները հաճախ առողջական շատ ծանր վիճակում են լինում։
«Ունենում ենք ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող խնամվողներ, ցավոք, ունենում ենք մահվան դեպքեր։ Այդ դեպքերի մասին սահմանված ընթացակարգով և ժամկետներում պատշաճ կերպով համապատասխան մարմինները ծանուցվում են, ինչպես՝ այս դեպքում»,- ասաց Կոստանյանը։
Նրա համար առնվազն տարակուսելի է, որ ապրիլին տեղի ունեցած դեպքի մասին նոյեմբերին են խոսում։ Կոստանյանը կրկին վստահեցրեց, որ բոլոր շահառուները ստանում են ինչպես առողջապահական, այնպես էլ համապատասխան այլ ծառայություններ, բայց ցավոք նման դեպքեր էլ են լինում։
Հիշեցնենք` դատախազությունը նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նամակում նշված է եղել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու շահառուի մահվան դեպք։ Կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը)։ Կատարվում է նախաքննություն։