https://arm.sputniknews.ru/20261126/hhn-vrastanic-mvot-18-harcum-e-stacel-iravakan-ognutjan-masin-ardaradatutjan-nakharar-109775315.html
ՀՀ–ն Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին. արդարադատության նախարար
ՀՀ–ն Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին. արդարադատության նախարար
Sputnik Արմենիա
Երկու գերատեսչությունները հարցումներ են փոխանակել նաև արտահանձնման վերաբերյալ։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T12:10+0400
2026-11-26T12:10+0400
2026-11-26T12:10+0400
սրբուհի գալյան
վրաստանի հանրապետություն
արձան
հեյդար ալիև
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109767463_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ea00c7dd7b6314cfd9cb05f08c549a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը 2025 թվականին հարևան Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին։ Հայ-վրացական ֆորումի շրջանակներում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Նրա խոսքով՝ Հայաստանը ևս բազմաթիվ հարցումներ է ուղարկել փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ, մասնավորապես քրեական գործերի շրջանակում։Նախարարը հավելեց, որ երկու կողմերը հարցումներ են փոխանակել նաև արտահանձնման վերաբերյալ։Ինչ վերաբերում է Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու գործին, որով ՀՀ քաղաքացի է անցնում, Գալյանը նշեց, որ այս պահին ինքը ոչինչ չունի ասելու այդ հարցի վերաբերյալ։Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ եթե խոսքը ՀՀ քաղաքացուն է առնչվում, համապատասխան միջնորդություններ են ներկայացվում օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում։Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Փաստաբան Թեոնա Փերաձեն Sputnik Արմենիային հայտնեց, որ 40–ամյա Ի.Ա.-ն Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109767463_177:0:1600:1067_1920x0_80_0_0_84a2010be1cbcf73a8aa6674fc453b76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, վրաստանի հանրապետություն, արձան, հեյդար ալիև, հհ արդարադատության նախարարություն
սրբուհի գալյան, վրաստանի հանրապետություն, արձան, հեյդար ալիև, հհ արդարադատության նախարարություն
ՀՀ–ն Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին. արդարադատության նախարար
Երկու գերատեսչությունները հարցումներ են փոխանակել նաև արտահանձնման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը 2025 թվականին հարևան Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին։ Հայ-վրացական ֆորումի շրջանակներում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ևս բազմաթիվ հարցումներ է ուղարկել փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ, մասնավորապես քրեական գործերի շրջանակում։
Նախարարը հավելեց, որ երկու կողմերը հարցումներ են փոխանակել նաև արտահանձնման վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու գործին, որով ՀՀ քաղաքացի է անցնում, Գալյանը նշեց, որ այս պահին ինքը ոչինչ չունի ասելու այդ հարցի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ եթե խոսքը ՀՀ քաղաքացուն է առնչվում, համապատասխան միջնորդություններ են ներկայացվում օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ
Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Փաստաբան Թեոնա Փերաձեն
Sputnik Արմենիային հայտնեց, որ 40–ամյա Ի.Ա.-ն Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը: