https://arm.sputniknews.ru/20260930/vortegh-e-gtnvum-vrastanum-dzerbakalvats-hh-qaghaqacin-pastabany-manramasner-e-nerkajacrel-107516591.html
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Ի.Ա.-ն հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի, քանի որ ձերբակալությունից հետո նրա մոտ մնացել են միայն այն իրերը, որոնք կային իր հետ։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T19:30+0400
2026-09-30T19:30+0400
2026-09-30T20:53+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հեյդար ալիև
վրաստանի հանրապետություն
ձերբակալություն
հայ
արձան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/975/44/9754463_0:113:1001:676_1920x0_80_0_0_9fe1403c8c795290a238e6a241bdb8fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն, որն ավելի վաղ ձերբակալվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով, նախնական կալանքի տակ է թիվ 8 քրեակատարողական հիմնարկում (Վրաստանում խափանման միջոց է, որը կիրառվում է քրեական դատավարության ընթացքում մինչև դատարանի կողմից վերջնական դատավճռի կայացումը – խմբ.):Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Թեոնա Փերաձեն։Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Նախնական տվյալներով` ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստանում էր գտնվում որպես զբոսաշրջիկ։Փերաձեն պարզաբանել է, որ տղամարդը Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։Նրան մեղադրանք է առաջադրվել գույքին վնաս հասցնելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդված)։ Եթե դատարանն ապացուցի Ի.Ա.-ի մեղավորությունը, նրան մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։Փերաձեն նշել է, որ պաշտպանությունը միջնորդել է խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ, և որպես այլընտրանք առաջարկել է նշանակել 5000 լարիի (մոտավորապես 1900 դոլար) չափով գրավ, անձնագրի առգրավում` մինչև կայացվի վերջնական որոշումը, և Վրաստանը լքելու արգելք: Սակայն խնդրանքը չի բավարարվել։Փաստաբանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալն օգտվում է լռելու իրավունքից և հետաքննությանը ցուցմունք չի տալիս։Փերաձեի խոսքով՝ գործի նյութերում տեսախցիկների տեսագրություններ կան։Պաշտպանը պնդում է, որ տեսանյութում երևում է մի տղամարդ, որը բարձրանում է հուշարձանի վրա և վնասում այն։Փաստաբանը նաև հայտնել է, որ անմիջապես ձերբակալությունից հետո քննիչն այդ մասին տեղեկացրել է ՀՀ դեսպանատանը։ Սակայն դիվանագիտական առաքելությունից հարցում փաստաբանը դեռ չի ստացել։ Փերաձեն անձամբ է գտել Հայաստանում ձերբակալվածի ընտանիքի տվյալները և կապ հաստատել նրանց հետ ձերբակալման օրը։«Ընտանիքը գտնվում է Հայաստանում, Վրաստանում նա ոչ ոք չունի», – ասել է փաստաբանը։Ի.Ա.-ն հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի, քանի որ ձերբակալությունից հետո նրա մոտ միայն այն իրերն են, որոնք կային իր հետ։Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՄԱՆ–ը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի ԱԳՆ–ն տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանատանը ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին։ Սահմանված կարգի համաձայն` Հայաստանի դեսպանատունը կապ է պահպանում Վրաստանի իրավասու մարմինների հետ։Նախարարությունը հորդորել է ԶԼՄ–ների գործընկերներին նման դեպքերում զերծ մնալ գործի հանգամանքների վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/975/44/9754463_0:20:1001:770_1920x0_80_0_0_a9904eec04149e9dca6b1bfd3bdfb1cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հեյդար ալիև, վրաստանի հանրապետություն, ձերբակալություն, հայ, արձան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հեյդար ալիև, վրաստանի հանրապետություն, ձերբակալություն, հայ, արձան
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
19:30 30.09.2026 (Թարմացված է: 20:53 30.09.2026) Ի.Ա.-ն հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի, քանի որ ձերբակալությունից հետո նրա մոտ մնացել են միայն այն իրերը, որոնք կային իր հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն, որն ավելի վաղ ձերբակալվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով, նախնական կալանքի տակ է թիվ 8 քրեակատարողական հիմնարկում (Վրաստանում խափանման միջոց է, որը կիրառվում է քրեական դատավարության ընթացքում մինչև դատարանի կողմից վերջնական դատավճռի կայացումը – խմբ.):
Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Թեոնա Փերաձեն։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ
Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Նախնական տվյալներով` ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստանում էր գտնվում որպես զբոսաշրջիկ։
Փերաձեն պարզաբանել է, որ տղամարդը Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։
«Նրան մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը: Դատավարության ենք սպասում, որի նիստը նշանակված է նոյեմբերին», – ասել է փաստաբանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել գույքին վնաս հասցնելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդված)։ Եթե դատարանն ապացուցի Ի.Ա.-ի մեղավորությունը, նրան մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։
Փերաձեն նշել է, որ պաշտպանությունը միջնորդել է խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ, և որպես այլընտրանք առաջարկել է նշանակել 5000 լարիի (մոտավորապես 1900 դոլար) չափով գրավ, անձնագրի առգրավում` մինչև կայացվի վերջնական որոշումը, և Վրաստանը լքելու արգելք: Սակայն խնդրանքը չի բավարարվել։
Փաստաբանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալն օգտվում է լռելու իրավունքից և հետաքննությանը ցուցմունք չի տալիս։
Փերաձեի խոսքով՝ գործի նյութերում տեսախցիկների տեսագրություններ կան։
Պաշտպանը պնդում է, որ տեսանյութում երևում է մի տղամարդ, որը բարձրանում է հուշարձանի վրա և վնասում այն։
Փաստաբանը նաև հայտնել է, որ անմիջապես ձերբակալությունից հետո քննիչն այդ մասին տեղեկացրել է ՀՀ դեսպանատանը։ Սակայն դիվանագիտական առաքելությունից հարցում փաստաբանը դեռ չի ստացել։ Փերաձեն անձամբ է գտել Հայաստանում ձերբակալվածի ընտանիքի տվյալները և կապ հաստատել նրանց հետ ձերբակալման օրը։
«Ընտանիքը գտնվում է Հայաստանում, Վրաստանում նա ոչ ոք չունի», – ասել է փաստաբանը։
Ի.Ա.-ն հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի, քանի որ ձերբակալությունից հետո նրա մոտ միայն այն իրերն են, որոնք կային իր հետ։
Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՄԱՆ–ը, ի պատասխան
Sputnik Արմենիայի հարցման, հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի ԱԳՆ–ն տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանատանը ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին։ Սահմանված կարգի համաձայն` Հայաստանի դեսպանատունը կապ է պահպանում Վրաստանի իրավասու մարմինների հետ։
Նախարարությունը հորդորել է ԶԼՄ–ների գործընկերներին նման դեպքերում զերծ մնալ գործի հանգամանքների վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տարածելուց։