https://arm.sputniknews.ru/20261126/haj-artahanvoghnery-hvoktemberi-partavvorutjunneri-dimac-447-mlrd-dram-kstanan-109773027.html
Հայ արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց 4,47 մլրդ դրամ կստանան
Հայ արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց 4,47 մլրդ դրամ կստանան
Sputnik Արմենիա
Ռոսսելխոզնադզորն այս տարվա մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T11:20+0400
2026-11-26T11:20+0400
2026-11-26T11:20+0400
ջերմոց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/1b/38019346_0:84:1600:984_1920x0_80_0_0_17b2f9d8dddbd336b5af994635a2469b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թ. 4–րդ եռամսյակում էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 4 մլրդ 465,9 մլն դրամ՝ գյուղմթերքի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման, ինչպես նաև մթերման ծրագրերի շրջանակում հոկտեմբերին առաջացած պարտավորությունները փակելու համար։Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կառավարությունից վստահեցնում են, որ որոշումն ուղղված է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանն ու տնտեսվարողների ծախսերի փոխհատուցմանը։Հատկացվող գումարի առյուծի բաժինը՝ շուրջ 3,26 մլրդ դրամը, կուղղվի ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցությանը։ՍԱՏՄ տվյալներով՝ հոկտեմբերին արտահանվել է շուրջ 5271,4 տոննա պղպեղ, 2351,9 տոննա լոլիկ, 135,8 տոննա ելակ, ավելի քան 3,2 մլն հատ վարդ և այլն։Մյուս՝ 1,2 մլրդ դրամի չափով աջակցությունը բաժանվում է երկու ուղղության միջև։ Մասնավորապես, 408,3 մլն դրամը կտրամադրվի թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման փոխհատուցմանը։Եվս 794,6 մլն դրամ կուղղվի վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման սուբսիդավորմանը։ Նախատեսվում է, որ ծրագրով վերամշակման նպատակով մթերվող դեղձի ծավալը կկազմի 6 388 տոննա։Նշենք, որ մինչ այս հունիս–սեպտեմբեր ամիսների արտահանման աջակցության ծրագրով ստացված 531 դիմումի հիման վրա հայցվել էր 9,56 մլրդ դրամ, որից 8,2 մլրդ–ն արդեն վճարվել է։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/1b/38019346_89:0:1512:1067_1920x0_80_0_0_200b0118866b479773f68f7f3ca65d49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմոց
Հայ արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց 4,47 մլրդ դրամ կստանան
Ռոսսելխոզնադզորն այս տարվա մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թ. 4–րդ եռամսյակում էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 4 մլրդ 465,9 մլն դրամ՝ գյուղմթերքի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման, ինչպես նաև մթերման ծրագրերի շրջանակում հոկտեմբերին առաջացած պարտավորությունները փակելու համար։
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունից վստահեցնում են, որ որոշումն ուղղված է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանն ու տնտեսվարողների ծախսերի փոխհատուցմանը։
Հատկացվող գումարի առյուծի բաժինը՝ շուրջ 3,26 մլրդ դրամը, կուղղվի ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցությանը։
ՍԱՏՄ տվյալներով՝ հոկտեմբերին արտահանվել է շուրջ 5271,4 տոննա պղպեղ, 2351,9 տոննա լոլիկ, 135,8 տոննա ելակ, ավելի քան 3,2 մլն հատ վարդ և այլն։
Մյուս՝ 1,2 մլրդ դրամի չափով աջակցությունը բաժանվում է երկու ուղղության միջև։ Մասնավորապես, 408,3 մլն դրամը կտրամադրվի թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման փոխհատուցմանը։
Եվս 794,6 մլն դրամ կուղղվի վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման սուբսիդավորմանը։ Նախատեսվում է, որ ծրագրով վերամշակման նպատակով մթերվող դեղձի ծավալը կկազմի 6 388 տոննա։
Նշենք, որ մինչ այս հունիս–սեպտեմբեր ամիսների արտահանման աջակցության ծրագրով ստացված 531 դիմումի հիման վրա հայցվել էր 9,56 մլրդ դրամ, որից 8,2 մլրդ–ն արդեն վճարվել է։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։