00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Հայաստանում են

© Photo : азербайджанские СМИПредставители гражданского общества Азербайджана отправились в Армению для участия в круглом столе в рамках инициативы «Мост мира» (26-27 ноября 2026)
Представители гражданского общества Азербайджана отправились в Армению для участия в круглом столе в рамках инициативы «Мост мира» (26-27 ноября 2026) - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2026
Բաժանորդագրվել
Լուսանկարներից դատելով` այս անգամ ևս Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները մեր երկիր են եկել ցամաքային ճանապարհով։ Սա արդեն երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների 5–րդ հանդիպումն է։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կրկին Հայաստանում են։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նոյեմբերի 26-27-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա երկկողմ կլոր սեղան՝ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մասնակիցները կքննարկեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգի իրագործումը, փոխվստահության ամրապնդումը, տնտեսական համագործակցության, առևտրի և տրանսպորտային կապերի զարգացումը։

Օրակարգում ներառված են նաև հումանիտար հարցեր, կրթությունը, երիտասարդների հետ աշխատանքը և երկու երկրների հասարակությունների միջև երկարաժամկետ կապերի հաստատումը։
Կադրերից դատելով` նրանք կրկին սահմանը հատել են ցամաքային ճանապարհով։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։
Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։
Դրանից հետո ևս մեկ հանդիպում է եղել. հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Լրահոս
0