https://arm.sputniknews.ru/20261125/sahmanadrutjan-ajs-teqsty-kartses-hancagvortsi-oragir-lini-hvovhannes-khudvojan-109736345.html
Սահմանադրության այս տեքստը կարծես հանցագործի օրագիր լինի․ Հովհաննես Խուդոյան
Սահմանադրության այս տեքստը կարծես հանցագործի օրագիր լինի․ Հովհաննես Խուդոյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ եթե անգամ «Անկախության հռչակագիրը» չհանվեր Սահմանադրության նախագծից, տեքստն այնքան վատն է, որ անընդունելի է։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T12:16+0400
2026-11-25T12:16+0400
2026-11-25T12:26+0400
սահմանադրություն
հովհաննես խուդոյան
դատավոր
փաստաբան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107681772_0:21:1155:672_1920x0_80_0_0_5841fb030c3e5aa4ded61895495ef700.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագիծն առաջ մղելով` Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տրված խոստումը կատարել, այլև սրբագրել, թաքցնել իրենց հանցանքները։ Այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին աշխատանքից ապօրինի ազատելու կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քաղաքական միջամտության հանցանքին։Փաստաբանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրությամբ փորձում են ԲԴԽ-ն ամբողջությամբ վերածել քաղաքական մարմնի՝ այդպիսով թաքցնելով իրենց հանցանքները։Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։Տեքստի հրապարակումից հետո թեմային անդրադարձավ իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը` ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության նախագծում դատական իշխանության անկախության, դատավորների անփոփոխելիության և արդար դատաքննության երաշխիքներին սպառնացող վտանգներ կան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107681772_107:0:1134:770_1920x0_80_0_0_9c5e438e9538a9146f1b042d1d620378.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, հովհաննես խուդոյան, դատավոր, փաստաբան
սահմանադրություն, հովհաննես խուդոյան, դատավոր, փաստաբան
Սահմանադրության այս տեքստը կարծես հանցագործի օրագիր լինի․ Հովհաննես Խուդոյան
12:16 25.11.2026 (Թարմացված է: 12:26 25.11.2026) Ավելի վաղ Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ եթե անգամ «Անկախության հռչակագիրը» չհանվեր Սահմանադրության նախագծից, տեքստն այնքան վատն է, որ անընդունելի է։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագիծն առաջ մղելով` Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տրված խոստումը կատարել, այլև սրբագրել, թաքցնել իրենց հանցանքները։ Այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Սահմանադրության այս տեքստը կարծես հանցագործի օրագիր լինի․ ցանկացած փոփոխություն, որ այս Սահմանադրությամբ նախատեսվում է, դրա վերաբերյալ մի հանցանք էս իշխանությունն ունի գործած։ Եթե խոսքը վերաբերում է դատական իշխանության, դատավորների վերաբերյալ փոփոխություններին, կտեսնենք, որ նախկինում դատավորներին աշխատանքից ապօրինի ազատել են, հետապնդումների են ենթարկել, և սա էդ մասն է, որ փորձում է ծածկել իրենց անցյալի հանցագործությունները»,- նշեց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին աշխատանքից ապօրինի ազատելու կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քաղաքական միջամտության հանցանքին։
Փաստաբանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրությամբ փորձում են ԲԴԽ-ն ամբողջությամբ վերածել քաղաքական մարմնի՝ այդպիսով թաքցնելով իրենց հանցանքները։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց
ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։
Տեքստի հրապարակումից հետո թեմային անդրադարձավ իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը` ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության նախագծում դատական իշխանության անկախության, դատավորների անփոփոխելիության և արդար դատաքննության երաշխիքներին սպառնացող
վտանգներ կան։