https://arm.sputniknews.ru/20261125/dzerbakalvel-e-kievi-gvortsakal-vory-mahapvordz-e-arel-melitvopvoli-varchakazmi-ashkhatakci-vra-adts-109737106.html
Ձերբակալվել է Կիևի գործակալ, որը մահափորձ է արել Մելիտոպոլի վարչակազմի աշխատակցի վրա. ԱԴԾ
Ձերբակալվել է Կիևի գործակալ, որը մահափորձ է արել Մելիտոպոլի վարչակազմի աշխատակցի վրա. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Դատարանը որոշում է կայացրել գործով անցնողի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T12:56+0400
2026-11-25T12:56+0400
2026-11-25T13:03+0400
մահափորձ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
մելիտոպոլ
տեսանյութեր
տեսանյութ
ձերբակալություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109735603_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8b951a2bfdf009224fbfb7bc54fa0279.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Օպերատիվ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի, որը մահափորձ է կատարել Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի վարչակազմի աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։Կիևի 4 գործակալ է ձերբակալվել, ևս 2-ը սպանվել են ձերբակալության ժամանակ. ԱԴԾՆշվում է, որ պաշտոնյան չի տուժել։ ԱԴԾ–ի տվյալներով՝ 1962 թվականին ծնված ռուսաստանցին կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և անօդաչուից նետումով FPV–դրոններ է ստացել ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներով։ Դրանք հագեցած են եղել խոցող տարրերով, որոնք նա հավաքել է ինքնուրույն՝ հետևելով ղեկավարի հրահանգներին։Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 205-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչական գործողություն կատարելու փորձ) և 222.1-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, տեղափոխում, առաքում կամ կրում) հատկանիշներով։Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տալիս։ Դատարանը որոշում է կայացրել գործով անցնողի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է գործակալի, որը տվյալներ է փոխանցել Կիևին
մելիտոպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадры задержания агента Киева по делу о покушении на чиновника в Мелитополе
Sputnik Արմենիա
Кадры задержания агента Киева по делу о покушении на чиновника в Мелитополе
2026-11-25T12:56+0400
true
PT1M37S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109735603_166:0:1606:1080_1920x0_80_0_0_87202e9ccca51d753a032e9dda0eaf0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահափորձ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , մելիտոպոլ, տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, видео
մահափորձ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , մելիտոպոլ, տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, видео
Ձերբակալվել է Կիևի գործակալ, որը մահափորձ է արել Մելիտոպոլի վարչակազմի աշխատակցի վրա. ԱԴԾ
12:56 25.11.2026 (Թարմացված է: 13:03 25.11.2026) Դատարանը որոշում է կայացրել գործով անցնողի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Օպերատիվ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի, որը մահափորձ է կատարել Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի վարչակազմի աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
Նշվում է, որ պաշտոնյան չի տուժել։ ԱԴԾ–ի տվյալներով՝ 1962 թվականին ծնված ռուսաստանցին կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և անօդաչուից նետումով FPV–դրոններ է ստացել ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչներով։ Դրանք հագեցած են եղել խոցող տարրերով, որոնք նա հավաքել է ինքնուրույն՝ հետևելով ղեկավարի հրահանգներին։
«Նա համալրված FPV–դրոնները մարտական վիճակի է բերել և տեղադրել դրանք Մելիտոպոլ քաղաքի վարչակազմի պաշտոնյաներից մեկի աշխատավայրի հարևանությամբ։ Ծառայողական մեքենայի վրա հարձակման հետևանքով պաշտոնյան չի տուժել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 205-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչական գործողություն կատարելու փորձ) և 222.1-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, տեղափոխում, առաքում կամ կրում) հատկանիշներով։
Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տալիս։ Դատարանը որոշում է կայացրել գործով անցնողի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։