https://arm.sputniknews.ru/20261124/yntanekan-brnutjan-teman-anna-hakvobjanin-chi-hetaqrqrum-ajl-zbaghmunq-uni-ghazarjan-109697168.html
Ընտանեկան բռնության թեման Աննա Հակոբյանին չի հետաքրքրում, այլ զբաղմունք ունի. Ղազարյան
Ընտանեկան բռնության թեման Աննա Հակոբյանին չի հետաքրքրում, այլ զբաղմունք ունի. Ղազարյան
Sputnik Արմենիա
Օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T12:07+0400
2026-11-24T12:07+0400
2026-11-24T12:17+0400
էդգար ղազարյան
աննա հակոբյան
զարուհի բաթոյան
աժ (ազգային ժողով)
լիլիթ գալստյան
ընտանեկան բռնություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768131_0:84:1600:984_1920x0_80_0_0_656132b947f791f43bc2e5cc3689965e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այն համոզմանն է, որ «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի մեջ փոփոխությունների նախագիծն արդեն իսկ կորցրել է իր ակտուալությունը։ Այդ մասին նա այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ՔՊ–ական մի շարք պատգամավորների նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունները։ Ղազարյանը հիշեցրեց, որ այս նախագծի իրական հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է` Աննա Հակոբյանը, որը որպես քաղաքացի` ԱԺ–ում այս նախագծի քննարկումը կազմակերպելու համար պետք է 50 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրություն ունենար, մինչդեռ օրենսդրական այս պահանջը շրջանցվել է` ՔՊ–ական կին պատգամավորների նախաձեռնության ներքո։ Հարց ուղղելով նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին` նա հետաքրքրվեց` արդյոք նա չի՞ կարծում, որ առհասարակ այդ նախագիծն արդեն պետք է շրջանառությունից հանել, քանի որ գործող օրենսդրությունն արդեն իսկ այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու մեխանիզմներ առաջադրել է։ Բաթոյանի պատասխանը կարճ, կոնկրետ էր. «Ոչ»։ Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն իր հերթին հայտարարեց, որ օրենսդրական այս փոփոխությունների նախագիծը առաջինից 2–րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում 80 տոկոսով փոփոխվել է ու ենթարկվել խորքային փոփոխությունների։ Բացի այդ, նա նշեց, որ նախագիծը նիստի մեկնարկից ընդամենը 20 րոպե առաջ է բերվել, և այդ պատճառով շատ մանրամասներից տեղյակ չեն հանձնաժողովի անդամները։ Բաթոյանը վստահեցրեց, որ օրենսդրական նոր փոփոխությունները հիմնականում ընթացակարգային են։ Հարց ուղղելով նրան` Լիլիթ Գալստյանը նշեց, որ բռնարարի նկատմամբ նախագծով առաջարկում է չկիրառել տնային կալանք, այսինքն` նա պատիժը պետք է կրի ՔԿՀ–ում, սակայն արդյոք դա չի՞ հանգեցնի կալանքի` որպես խափանման միջոցի լայանածավալ կիրառման, որի դեպքում կունենանք կալանքների լայնածավալ աճ, որը բոլոր իմաստներով այնքան էլ լավ բան չէ պետության համար։ Բաթոյանը հիշեցրեց, որ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնարարների 20.34 տոկոսը զղջման հիմքով է ազատվել պատասխանատվությունից։ Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա։Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։Օրենսդրական փոփոխությունները ԱԺ–ն 2026 թ. հոկտեմբերի 28–ին 1–ին ընթերցմամբ ընդունեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768131_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1c2b354b750e64c35eea7d5348d3c49f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդգար ղազարյան, աննա հակոբյան, զարուհի բաթոյան, աժ (ազգային ժողով), լիլիթ գալստյան, ընտանեկան բռնություն
էդգար ղազարյան, աննա հակոբյան, զարուհի բաթոյան, աժ (ազգային ժողով), լիլիթ գալստյան, ընտանեկան բռնություն
Ընտանեկան բռնության թեման Աննա Հակոբյանին չի հետաքրքրում, այլ զբաղմունք ունի. Ղազարյան
12:07 24.11.2026 (Թարմացված է: 12:17 24.11.2026) Օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այն համոզմանն է, որ «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի մեջ փոփոխությունների նախագիծն արդեն իսկ կորցրել է իր ակտուալությունը։ Այդ մասին նա այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ՔՊ–ական մի շարք պատգամավորների նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունները։
Ղազարյանը հիշեցրեց, որ այս նախագծի իրական հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է` Աննա Հակոբյանը, որը որպես քաղաքացի` ԱԺ–ում այս նախագծի քննարկումը կազմակերպելու համար պետք է 50 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրություն ունենար, մինչդեռ օրենսդրական այս պահանջը շրջանցվել է` ՔՊ–ական կին պատգամավորների նախաձեռնության ներքո։
«Աննա Հակոբյանի հետաքրքրություններն էլ են կորել. հիմա նա զբաղված է մայրաքաղաքի տրանսպորտային կազմակերպման խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով։ Եթե նախկինում հազարավոր քաղաքացիներ նրան նամակներ էին գրում ընտանեկան բռնության մասին, ապա երևի այդ նույն հազարավոր քաղաքացիները հիմա էլ նամակներ են գրում խցանումների մասին։ Այնպես, որ վերջին շրջանում այդ զբաղմունքի նկատմամբ Հակոբյանի հետաքրքրությունը կորել է»,– հայտարարեց պատգամավորը։
Հարց ուղղելով նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին` նա հետաքրքրվեց` արդյոք նա չի՞ կարծում, որ առհասարակ այդ նախագիծն արդեն պետք է շրջանառությունից հանել, քանի որ գործող օրենսդրությունն արդեն իսկ այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու մեխանիզմներ առաջադրել է։
Բաթոյանի պատասխանը կարճ, կոնկրետ էր. «Ոչ»։
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն իր հերթին հայտարարեց, որ օրենսդրական այս փոփոխությունների նախագիծը առաջինից 2–րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում 80 տոկոսով փոփոխվել է ու ենթարկվել խորքային փոփոխությունների։ Բացի այդ, նա նշեց, որ նախագիծը նիստի մեկնարկից ընդամենը 20 րոպե առաջ է բերվել, և այդ պատճառով շատ մանրամասներից տեղյակ չեն հանձնաժողովի անդամները։
Բաթոյանը վստահեցրեց, որ օրենսդրական նոր փոփոխությունները հիմնականում ընթացակարգային են։
Հարց ուղղելով նրան` Լիլիթ Գալստյանը նշեց, որ բռնարարի նկատմամբ նախագծով առաջարկում է չկիրառել տնային կալանք, այսինքն` նա պատիժը պետք է կրի ՔԿՀ–ում, սակայն արդյոք դա չի՞ հանգեցնի կալանքի` որպես խափանման միջոցի լայանածավալ կիրառման, որի դեպքում կունենանք կալանքների լայնածավալ աճ, որը բոլոր իմաստներով այնքան էլ լավ բան չէ պետության համար։
Բաթոյանը հիշեցրեց, որ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնարարների 20.34 տոկոսը զղջման հիմքով է ազատվել պատասխանատվությունից։
«Այս դրույթն ի շահ բռնարարի կիրառվող դրույթ է, մինչդեռ ընտանեկան, տան միջավայրը պետք է տուժողի համար լիներ ամենաապահով միջավայրը։ Եթե չլինի կալանք, ապա, ուրեմն, պետք է մտածենք ժամանակավոր կացարանների մասին»,– նշեց ՔՊ–ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխություններով` առաջարկվում է ուժեղացնել տուժողի պաշտպանությունը, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա։
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։
Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։
Օրենսդրական փոփոխությունները ԱԺ–ն 2026 թ. հոկտեմբերի 28–ին 1–ին ընթերցմամբ
ընդունեց։