https://arm.sputniknews.ru/20261124/qylychy-patmakan-e-anvanel-hajastani-sahmanadrutjan-nakhagtsum-katarvats-pvopvokhutjuny-109713179.html
Քըլըչը պատմական է անվանել Հայաստանի Սահմանադրության նախագծում կատարված փոփոխությունը
Քըլըչը պատմական է անվանել Հայաստանի Սահմանադրության նախագծում կատարված փոփոխությունը
Sputnik Արմենիա
Քըլըչի կարծիքով` Փաշինյանը նպատաստում է տարածաշրջանային խաղաղության հաստատմանը։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T16:37+0400
2026-11-24T16:37+0400
2026-11-24T16:48+0400
սահմանադրություն
հայաստան
թուրքիա
սերդար քըլըչ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/05/101801460_0:83:1600:983_1920x0_80_0_0_b1e0667cbf67ec5e129d238d902feede.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ողջունել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Թուրքիայի հետ հակասությունների պատճառ հանդիսացող ձևակերպման բացակայությունը։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։Քըլըչը նաև դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման գործում։«Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ զրուցակից է ոչ միայն թուրք-հայկական կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցում»,– նշել է նա։Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/05/101801460_90:0:1511:1066_1920x0_80_0_0_daf7769b161e52037b6d90a60a3b2407.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, հայաստան, թուրքիա, սերդար քըլըչ
սահմանադրություն, հայաստան, թուրքիա, սերդար քըլըչ
Քըլըչը պատմական է անվանել Հայաստանի Սահմանադրության նախագծում կատարված փոփոխությունը
16:37 24.11.2026 (Թարմացված է: 16:48 24.11.2026) Քըլըչի կարծիքով` Փաշինյանը նպատաստում է տարածաշրջանային խաղաղության հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ողջունել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Թուրքիայի հետ հակասությունների պատճառ հանդիսացող ձևակերպման բացակայությունը։ Նա այդ մասին գրել է
X-ի իր էջում։
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. հանվել է Թուրքիայի հետ հակասությունների պատճառ հանդիսացող ձևակերպումը»,– գրել է թուրք դիվանագետը։
Քըլըչը նաև դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման գործում։
«Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ զրուցակից է ոչ միայն թուրք-հայկական կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցում»,– նշել է նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց
ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։