https://arm.sputniknews.ru/20261124/nikvol-pashinjanin-dati-tvats-svofja-hvovsepjany-petq-e-apacuci-vor-yntrel-e-ynddimadir-uzhi-109704628.html
Նիկոլ Փաշինյանին դատի տված Սոֆյա Հովսեփյանը պետք է ապացուցի, որ ընտրել է ընդդիմադիր ուժի
Նիկոլ Փաշինյանին դատի տված Սոֆյա Հովսեփյանը պետք է ապացուցի, որ ընտրել է ընդդիմադիր ուժի
Sputnik Արմենիա
Սոֆյա Հովսեփյանը կասկած ունի, որ դատավորն ուզում է գործը տանել փակուղի։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T13:26+0400
2026-11-24T13:26+0400
2026-11-24T13:26+0400
հայաստան
սոֆյա հովսեփյան
նիկոլ փաշինյան
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/16/27649910_0:0:1601:901_1920x0_80_0_0_256cb554d69247c1b0df2efd74d5f774.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր («Իմ քայլը» խմբակցություն) Սոֆյա Հովսեփյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցի շրջանակում պետք է ապացուցի, որ մասնակցել է ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին։ Դատական նիստից հետո Հովսեփյանն այդ մասին ասաց լրագրողներին։Նախկին պատգամավորը Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել 2026 թվականի հուլիսի 14-ին՝ պահանջելով պարտավորեցնել նրան հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող և, ըստ հայցվորի, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները։ Խոսքը վերաբերում է 2026 թվականի հունիսի 11-ին ասուլիսի ընթացքում Փաշինյանի արած այն պնդմանը, թե «Էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե», «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։Հովսեփյանը հայտնեց, որ ապացուցման բեռի բաշխման փուլում դատարանն ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին քվեարկելու հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրել է իր վրա։ Նախկին պատգամավորն այդ կապակցությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով տրամադրել ընտրություններին իր մասնակցությունը և քվեարկության արդյունքը հաստատող տվյալներ։ԿԸՀ-ից պատասխանել են, որ քվեարկության գաղտնիության սկզբունքից ելնելով՝ չեն կարող տեղեկություն տրամադրել, թե ում օգտին է նա քվեարկել։ Իսկ ընտրություններին մասնակցելու փաստը հաստատող տվյալներն այժմ դատարանն է պահանջում արխիվից։Հովսեփյանը հայտնեց, որ իր ընդդիմադիր դիրքորոշումը հիմնավորելու համար դատարանին ներկայացվել են տարիների ընթացքում ծավալած ընդդիմադիր գործունեության վերաբերյալ ապացույցներ, ինչպես նաև ընտրությունների նախաշեմին իր դեմ հարուցված և հետագայում կարճված քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ։ Սակայն դատարանը պահանջել է այլընտրանքային եղանակով ապացուցել նաև ընդդիմադիր ուժի օգտին քվեարկելու փաստը։Նախկին պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ իր առջև դրված պահանջի կատարումը խնդրահարույց է հենց քվեարկության գաղտնիության սկզբունքի տեսանկյունից։«Եթե ես անգամ իմ քվեաթերթիկը թաքուն նկարած լինեի, դա էլ է օրենքի խախտում»,– ընդգծեց Հովսեփյանը։Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 22–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/16/27649910_0:0:1425:1068_1920x0_80_0_0_2e2cbb983f9f2e70024c97dae440a35c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սոֆյա հովսեփյան, նիկոլ փաշինյան, դատարան
հայաստան, սոֆյա հովսեփյան, նիկոլ փաշինյան, դատարան
Նիկոլ Փաշինյանին դատի տված Սոֆյա Հովսեփյանը պետք է ապացուցի, որ ընտրել է ընդդիմադիր ուժի
Սոֆյա Հովսեփյանը կասկած ունի, որ դատավորն ուզում է գործը տանել փակուղի։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր («Իմ քայլը» խմբակցություն) Սոֆյա Հովսեփյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցի շրջանակում պետք է ապացուցի, որ մասնակցել է ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին։ Դատական նիստից հետո Հովսեփյանն այդ մասին ասաց լրագրողներին։
Նախկին պատգամավորը Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել 2026 թվականի հուլիսի 14-ին՝ պահանջելով պարտավորեցնել նրան հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող և, ըստ հայցվորի, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները։ Խոսքը վերաբերում է 2026 թվականի հունիսի 11-ին ասուլիսի ընթացքում Փաշինյանի արած այն պնդմանը, թե «Էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե», «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։
Հովսեփյանը հայտնեց, որ ապացուցման բեռի բաշխման փուլում դատարանն ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին քվեարկելու հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրել է իր վրա։ Նախկին պատգամավորն այդ կապակցությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով տրամադրել ընտրություններին իր մասնակցությունը և քվեարկության արդյունքը հաստատող տվյալներ։
ԿԸՀ-ից պատասխանել են, որ քվեարկության գաղտնիության սկզբունքից ելնելով՝ չեն կարող տեղեկություն տրամադրել, թե ում օգտին է նա քվեարկել։ Իսկ ընտրություններին մասնակցելու փաստը հաստատող տվյալներն այժմ դատարանն է պահանջում արխիվից։
Հովսեփյանը հայտնեց, որ իր ընդդիմադիր դիրքորոշումը հիմնավորելու համար դատարանին ներկայացվել են տարիների ընթացքում ծավալած ընդդիմադիր գործունեության վերաբերյալ ապացույցներ, ինչպես նաև ընտրությունների նախաշեմին իր դեմ հարուցված և հետագայում կարճված քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ։ Սակայն դատարանը պահանջել է այլընտրանքային եղանակով ապացուցել նաև ընդդիմադիր ուժի օգտին քվեարկելու փաստը։
«Արդեն իսկ ապացուցված է այլընտրանքային կերպով։ Իմաստը ո՞րն է, որ հրապարակային ընդդիմադիր լինեմ, բայց թաքուն ընտրեմ պատուհասին։ Չեմ հասկանում՝ դատավորի կողմից սա գործը փակուղի տանելու մի ձև՞ է, կարճելու մարտավարական քա՞յլ է։ Չեմ կարող ասել՝ որն էր ապացուցման նման բեռ սահմանելու նպատակը»,– նշեց Հովսեփյանը։
Նախկին պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ իր առջև դրված պահանջի կատարումը խնդրահարույց է հենց քվեարկության գաղտնիության սկզբունքի տեսանկյունից։
«Եթե ես անգամ իմ քվեաթերթիկը թաքուն նկարած լինեի, դա էլ է օրենքի խախտում»,– ընդգծեց Հովսեփյանը։
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 22–ին։