https://arm.sputniknews.ru/20261124/mvoskvajum-anckacvum-e-hamazhvoghvov-vorin--mankavarzhner-en-masnakcum-naev-hajastanic-109728475.html
Մոսկվայում անցկացվում է համաժողով, որին մանկավարժներ են մասնակցում նաև Հայաստանից
Մոսկվայում անցկացվում է համաժողով, որին մանկավարժներ են մասնակցում նաև Հայաստանից
Sputnik Արմենիա
Ռուսաստանից դուրս աշխատող մանկավարժների համար համաժողովը մասնագիտական երկխոսության հարթակ կդառնա։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T23:44+0400
2026-11-24T23:44+0400
2026-11-24T23:44+0400
մոսկվա
համաժողով
հայաստան
ուսուցիչ
ռուսաց լեզու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109719505_0:0:1280:721_1920x0_80_0_0_1c21375b4a8f4887eb488dbae325bc67.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում տեղի է ունենում Արտերկրում ռուսական դպրոցների ասոցիացիայի անդամ կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը, որին մասնակցում են 35 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանած ռուսական դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ։Նրա խոսքով` համաժողովը նշանակալից փորձագիտական հարթակ կդառնա, որը ոչ միայն 30 երկրների կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին կծանոթացնի ռուսական դպրոցների լավագույն նվաճումներին և առաջադեմ փորձին, այլև կնպաստի համատեղ մշակութալուսավորչական և կրթական նախագծերի իրականացմանն ուղղված նախաձեռնությունների մշակմանը, ինչպես նաև տարբեր երկրների դպրոցների միջև մասնագիտական երկխոսության նոր հարթակների ստեղծմանը։Երևանում անցկացվել է ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլըԱրտերկրում ռուսական դպրոցների ասոցիացիայի անդամ կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովն անցկացվում է նոյեմբերի23-27-ը։Համաժողովից հետո մասնակիցները բանաձև կընդունեն, որը ասոցիացիայի զարգացման նոր ուղղություն կսահմանի՝ շարունակելով աջակցել ուսուցիչների և դպրոցների ղեկավարների միջև մասնագիտական փոխանակմանը, արդյունավետ կրթական պրակտիկաների փորձարկմանը, տարածմանը և կադրերի մասնագիտական զարգացմանը։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пресс-подход и.о. Директора центра международного сотрудничества министерства просвещения РФ Дмитрия Мерешкина на Форуме Ассоциации русских школ за рубежом
Sputnik Արմենիա
Пресс-подход и.о. Директора центра международного сотрудничества министерства просвещения РФ Дмитрия Мерешкина на Форуме Ассоциации русских школ за рубежом
2026-11-24T23:44+0400
true
PT0M38S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109719505_207:0:1190:737_1920x0_80_0_0_3c5f64a193e5660c1475061a20a2e6f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, համաժողով, հայաստան, ուսուցիչ, ռուսաց լեզու, видео
մոսկվա, համաժողով, հայաստան, ուսուցիչ, ռուսաց լեզու, видео
Մոսկվայում անցկացվում է համաժողով, որին մանկավարժներ են մասնակցում նաև Հայաստանից
Ռուսաստանից դուրս աշխատող մանկավարժների համար համաժողովը մասնագիտական երկխոսության հարթակ կդառնա։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում տեղի է ունենում Արտերկրում ռուսական դպրոցների ասոցիացիայի անդամ կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը, որին մասնակցում են 35 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանած ռուսական դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ։
«Մենք գիտենք, որ այսօր աշխարհում մեծ ուշադրություն են դարձնում ռուսական կրթական համակարգին, ռուսական մանկավարժական գիտական դպրոցին։ Այն մեծ պահանջարկ ունի, և մենք, նպատակ ունենալով աջակցել այն դպրոցներին, որոնք զբաղվում են ռուսաց լեզուն առաջ մղելով և այն դպրոցներին, որտեղ դասավանդումն իրականացվում է ռուսերենով, տարբեր մեթոդական միջոցառումներ ենք կազմակերպում, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին է Արտերկրում ռուսական դպրոցների ասոցիացիայի մեր համաժողովը», – լրագրողներին ասել է Ռուսաստանի կրթության նախարարության միջազգային համագործակցության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մերեշկինը։
Նրա խոսքով` համաժողովը նշանակալից փորձագիտական հարթակ կդառնա, որը ոչ միայն 30 երկրների կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին կծանոթացնի ռուսական դպրոցների լավագույն նվաճումներին և առաջադեմ փորձին, այլև կնպաստի համատեղ մշակութալուսավորչական և կրթական նախագծերի իրականացմանն ուղղված նախաձեռնությունների մշակմանը, ինչպես նաև տարբեր երկրների դպրոցների միջև մասնագիտական երկխոսության նոր հարթակների ստեղծմանը։
Արտերկրում ռուսական դպրոցների ասոցիացիայի անդամ կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովն անցկացվում է նոյեմբերի23-27-ը։
Համաժողովից հետո մասնակիցները բանաձև կընդունեն, որը ասոցիացիայի զարգացման նոր ուղղություն կսահմանի՝ շարունակելով աջակցել ուսուցիչների և դպրոցների ղեկավարների միջև մասնագիտական փոխանակմանը, արդյունավետ կրթական պրակտիկաների փորձարկմանը, տարածմանը և կադրերի մասնագիտական զարգացմանը։