https://arm.sputniknews.ru/20261017/erevanum-anckacvel-e-rusac-lezvi-mijazgajin-olimpiadaji-ezrapakich-puly-108245233.html
Երևանում անցկացվել է ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը
Երևանում անցկացվել է ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը
Sputnik Արմենիա
Մասնակցել է 31 դպրոցական Հայաստանից։ Հաղթողները կմեկնեն Անապա։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T13:25+0400
2026-10-17T13:25+0400
2026-10-17T15:07+0400
հայաստան
երևան
օլիմպիադա
ռուսաց լեզու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108238420_0:150:684:535_1920x0_80_0_0_84c810b6f1c1aed28a74a203c8e51019.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 16-ին Երևանի Ռուս-հայկական համալսարանում տեղի է ունեցել Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի ծննդյան 200-ամյակին նվիրված «Ռուսաց լեզուն մշակույթների երկխոսության համար» ռուսաց լեզվի և գրականության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 31 դպրոցական ՀայաստանիցՕլիմպիադայի արդյունքները կամփոփվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում և կհրապարակվեն Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի կայքում: Հաղթողները կմեկնեն Անապա, որտեղ «Սմենա» համառուսաստանյան մանկական կենտրոնում կանցկացվի ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի միջազգային փառատոնը:Հյուրերի և մասնակիցների համար հնչեց Սալտիկով-Շչեդրինի «Երեկո» բանաստեղծությունը՝ եզրափակիչի մասնակից Անի Ղարիբյանի կատարմամբ: Այնուհետև հարցեր հնչեցին դպրոցականների համար։ Նրան հետաքրքրությամբ պատասխանեցին հարցերին, վերհիշեցին ստեղծագործությունները և քննարկեցին հերոսներին:Նշենք, որ օլիմպիադան կազմակերպել է Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարության աջակցությամբ:Հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108238420_0:86:684:599_1920x0_80_0_0_a715c6f2f19cedbc35cc1f78d4b10caa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, օլիմպիադա, ռուսաց լեզու
հայաստան, երևան, օլիմպիադա, ռուսաց լեզու
Երևանում անցկացվել է ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը
13:25 17.10.2026 (Թարմացված է: 15:07 17.10.2026) Մասնակցել է 31 դպրոցական Հայաստանից։ Հաղթողները կմեկնեն Անապա։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 16-ին Երևանի Ռուս-հայկական համալսարանում տեղի է ունեցել Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի ծննդյան 200-ամյակին նվիրված «Ռուսաց լեզուն մշակույթների երկխոսության համար» ռուսաց լեզվի և գրականության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 31 դպրոցական Հայաստանից
Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում և կհրապարակվեն Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի կայքում: Հաղթողները կմեկնեն Անապա, որտեղ «Սմենա» համառուսաստանյան մանկական կենտրոնում կանցկացվի ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի միջազգային փառատոնը:
Հյուրերի և մասնակիցների համար հնչեց Սալտիկով-Շչեդրինի «Երեկո» բանաստեղծությունը՝ եզրափակիչի մասնակից Անի Ղարիբյանի կատարմամբ: Այնուհետև հարցեր հնչեցին դպրոցականների համար։ Նրան հետաքրքրությամբ պատասխանեցին հարցերին, վերհիշեցին ստեղծագործությունները և քննարկեցին հերոսներին:
Նշենք, որ օլիմպիադան կազմակերպել է Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարության աջակցությամբ: