https://arm.sputniknews.ru/20261124/mher-grigvorjany-meknel-e-mvoskva-109693101.html
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
Sputnik Արմենիա
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կհանդիպի Ալեքսեյ Օվերչուկի հետ։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T10:14+0400
2026-11-24T10:14+0400
2026-11-24T10:16+0400
հայաստան
մհեր գրիգորյան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107266302_0:0:1600:901_1920x0_80_0_0_e6f4b7014583a6f9430f28bdfdbf46be.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ՀՀ փոխվարչապետը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Ինչպես Հայաստանն իրեն դրեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու առաջԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107266302_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bf0133def36db27d18f9dc7d3b672bc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մհեր գրիգորյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, մհեր գրիգորյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
10:14 24.11.2026 (Թարմացված է: 10:16 24.11.2026) Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կհանդիպի Ալեքսեյ Օվերչուկի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում Գրիգորյանն աշխատանքային հանդիպում կունենա ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։
ՀՀ փոխվարչապետը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։
Ինչպես Հայաստանն իրեն դրեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու առաջ
ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: