00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
7 ր
Ուղիղ եթեր
09:48
12 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գնալով դառնում է թուրք-ադրբեջանական պրոյեկտ, որտեղ ՀՀ շահը չկա. Յոլյանը՝ TRIPP-ի մասին

Բաժանորդագրվել
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղով պետք է անցնի «Թրամփի ուղին», նախագծի մեկնարկի նախապատրաստական աշխատանք է երեկ իրականացվել։
Իշխանությունները շտապում են կյանքի կոչել Ալիևի սահմանած ժամկետներով պարտադրված հակահայ օրակարգը՝ առանց որևէ հիմնավորման և պետական շահի հաշվառման. «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը` խոսելով «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկի մասին։
Նոյեմբերի 23–ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղով պետք է անցնի «Թրամփի ուղին», նախագծի մեկնարկի նախապատրաստական աշխատանք է իրականացվում։

Ընդդիմադիր պատգամավորը խիստ քննադատության է ենթարկել TRIPP–ը՝ այն որակելով բացառապես Ադրբեջանին ձեռնտու նախագիծ։
Յոլյանի խոսքով՝ թեև նախագիծը սկզբնապես ներկայացվում էր որպես հայ-ամերիկյան և խաղաղության համաձայնագրի հետ մեկ փաթեթում, սակայն հետագայում այն առանձնացվել է, իսկ խաղաղության համաձայնագրի մասին այս պահին խոսք անգամ չկա։
Նա նշել է, որ տարբեր նիստերի ժամանակ իրենք փորձել են պարզել, թե ֆիզիկապես ինչ տարածք է ընդգրկում նախագիծը, որտեղ է գտնվում, ինչպես են իրականացվելու ելքն ու մուտքը, սակայն իշխանությունները որևէ հարցի պատասխան չունեն։
«Մենք տեսնում ենք, որ սա գնալով դառնում է թուրք-ադրբեջանական պրոյեկտ. ավելի շատ այս ճանապարհից շահում է միայն Ադրբեջանը՝ Նախիջևանին կապվելով, և այստեղ Հայաստանի շահը որևէ իմաստով մենք չենք տեսնում»,- ասում է պատգամավորը։
Խոսելով իշխանությունների գործելաոճի մասին՝ Իրինա Յոլյանը համոզմունք է հայտնում, որ նրանց նախաձեռնություններում բացակայում է պետականամետ մտածողությունը։ Նա ընդգծել է, որ «Թրամփի ուղու»-ի վերաբերյալ հնչեցված բազմաթիվ հարցեր՝ կապված բեք-օֆիսի, ֆրոնտ-օֆիսի, ծառայություններ մատուցողների, իրականացման սկզբունքների և Հայաստանի տնտեսական շահի հետ, մնացել են անպատասխան։
«Ոչ մի տեղեկատվություն, ոչ մի փաստարկված հիմնավորում այս իշխանությունը չունի։ Եվ ինչպես որ, օրինակ, Սահմանադրությունը սկսեցին փոխել` անփույթ, արագ, այնպիսի տպավորություն է, որ իրենք ժամանակ չունեն. Ալիևը ժամկետներ է սահմանել, ու իրենք այդպես անփույթ ամեն ինչը կազմակերպելով, ոչ մի բանի մասին չմտածելով, գնում եմ առաջ` առավել ևս հայկական շահը պաշտպանելու հետ կապված ոչ մի նախաձեռնողականություն չենք տեսնում։ Տպավորությունն այնպիսին է, որ ժամանակ չունեն, ժամկետ է տված՝ պետք է շատ արագ կազմակերպեն ու հակահայ այս օրակարգը առաջ մղեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
Լրահոս
0