00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
7 ր
Ուղիղ եթեր
09:48
12 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անթույլատրելի է․ դատավորները մտահոգված են նոր Սահմանադրության նախագծով և դիմել են ԲԴԽ–ին

© Photo : George Hodan / Public domainԴատական մուրճ
Դատական մուրճ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2026
Դատական մուրճ
Բաժանորդագրվել
Հայաստանի դատավորների միությունն ակնկալում է նաև, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու եվրոպական համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն դատական իշխանության անկախությանը սպառնացող նախաձեռնությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրության նախագծի դատական իշխանությանը վերաբերող դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումն արդեն իսկ կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միությունը։
Ավելի վաղ գրել էինք, որ նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորների կարգավիճակը փոխարինվում է «դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, իսկ պաշտոնավարման շարունակությունը պայմանավորվում է հինգ տարվա ընթացքում քաղաքական մարմինների ընտրած անձանց կողմից անցկացվելիք վերագնահատման արդյունքով։ Հանձնաժողովի եզրակացություններն անմիջական դատական վերանայման ենթակա չեն։
«Դատավորների պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների պահպանումը չի կարող փոխարինվել դրանց հնարավոր խախտումից հետո դատական պաշտպանության միջոցների նախատեսմամբ։ Նախագծի 58-րդ հոդվածով էլ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամների ընտրությունը վերապահվում է Ազգային ժողովին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովին մնում է միայն դատավոր անդամների թեկնածուների ներկայացումը»,- նշված է միության հայտարարության մեջ։
Բռնապետության վտանգ, պետության հիմքի խարխլում. իրավագետը՝ ՀՀ Սահմանադրության նախագծի մասին
Ընդգծվում է՝ նախագծի մշակման և քննարկման գործընթացում դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել, ավելին՝ որևէ դատավոր չի մասնակցել այդ գործընթացին։
Միությունը կարծում է, որ այս գործընթացը կարող է ստեղծել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշման պայմաններ և խաթարել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Նման մոտեցումները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքից և դատավորների անկախության եվրոպական չափանիշներից բխող պահանջներին։
«Սահմանադրական բարեփոխումների իրականացման որևէ նպատակ չի կարող արդարացնել պաշտոնավարող դատավորների համատարած վերագնահատումը (վեթինգ կամ կարգավիճակի վերահաստատում), նրանց պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների վերացումը կամ պաշտոնավարման շարունակականությունը նոր նշանակմամբ կամ կարգավիճակի վերահաստատմամբ պայմանավորելը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները չեն կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ դրանց սահմանափակումը չի կարող արդարացվել սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ։
Միությունը դիմում է Բարձրագույն դատական խորհրդին՝ հորդորելով հրապարակայնորեն հայտարարել նշված դրույթների անթույլատրելիության մասին և պահանջել դրանք հանել շրջանառությունից։
Հայաստանի դատավորների միությունն ակնկալում է նաև, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու եվրոպական համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն դատական իշխանության անկախությանը սպառնացող նշված նախաձեռնությանը։
Շեշտվում է՝ դատական իշխանության անկախությունը՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքով հանդերձ, ոչ թե դատավորների արտոնությունն է, այլ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքը։
ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում խուճապ է․ ԶԼՄ
Հիշեցնենք, որ նոյեմբորեի 24–ի առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։
Լրահոս
0