00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ընդդիմությունը մերժում է սահմանադրական հանրաքվեի հարցով առաջարկը. Խաչատրյան

Բաժանորդագրվել
Պատգամավորը շեշտեց` իրենց խմբակցության դիրքորոշումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ ՀՀ գործող Սահմանադրությունը չփոխվի և ՀՀ–ն Ադրբեջանի համար վասալ պետությունը չդառնա։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ընդդիմությունը մերժում է սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար 6 քվե ապահովելու առաջարկը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
Նա վերահաստատեց՝ Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է։
Նշենք, որ սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
«Ահաբեկիչների հետ չենք բանակցելու, Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են։ Քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական պրոցեսներ. դա ահաբեկչին բնորոշ գործողություն է։ Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, Ադրբեջանը սպառնում է պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել»,- ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հորդորեց Փաշինյանին իրականացնել իր հնչեցրած երկրորդ սպառնալիքը՝ արտահերթ ընտրություններ։
«Բայց, ինչպես նկատեցիք, ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ կա՛մ Սահմանադրություն, կա՛մ ժողովուրդը ձեզ կհեռացնի, ու բացառեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Փաշինյանն այս քանի օրը խոսում է, որ իրեն հեռացնելու միակ տարբերակն ապստամբությունն է ու հեղափոխությունը, այսինքն՝ բացառում է, որ ընտրություններով կարող է հեռանալ»,- նշեց Խաչատրյանը։
Պատգամավորը շեշտեց` իրենց խմբակցության դիրքորոշումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ՀՀ գործող Սահմանադրությունը չփոխվի, ՀՀ–ն Ադրբեջանի վասալ պետություն չդառնա։
«Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական գաղութ, ո՞վ ասաց, որ ընտրություններ կլինեն հերթական կամ արտահերթ»,– հավելեց նա։
Արթուր Խաչատրյանը հակադարձեց նաև Փաշինյանի հայտարարությանը, թե գործող Սահմանդրությունը կոնֆլիկտածին է (ՀՀ վարչապետն
այսօր իր ելույթում նշեց, թե ստեղծվում է 4–րդ հանրապետություն, քանի որ 3–րդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, այլ հակամարտության համար)։
«Ե՞րբ սկսվեց կոնֆլիկտը։ Նայեք ու կտեսնեք, որ սկսվեց այն ժամանակ, երբ պատերազմով մենք հասանք այս ողբերգական վիճակին։ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը նշում է, թե մենք նրանց նկատմամբ տարածքային պահանջ ունենք, սակայն խաղաղության նախաստորագրված պայմանագրի 2-րդ հոդվածում գրված է, որ կողմերը հաստատում են՝ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ»,- ընդգծեց Խաչատրյանը։

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Լրահոս
0