https://arm.sputniknews.ru/20261123/sahmanadrutjan-nakhagtsi-hanrajin-qnnarkumy-ksharunakvi-minchev-2027-i-garun-manavazjan-109659868.html
Սահմանադրության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2027-ի գարուն. Մանավազյան
Սահմանադրության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2027-ի գարուն. Մանավազյան
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T11:51+0400
2026-11-23T11:51+0400
2026-11-23T12:05+0400
սահմանադրություն
արուսյակ մանավազյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105331658_0:84:1600:984_1920x0_80_0_0_685dd6a8d7f0cefeff852e7056b46463.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարուն։ ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։Նա նշեց, որ առաջիկա ամիսները հատկացվելու են քաղաքացիների կարծիքները լսելուն և ներկայացված առաջարկները քննարկելուն, այնուհետև նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։Իշխող խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ վստահեցեց, որ իշխանությունը չի շտապելու Սահմանադրության ընդունման հարցում։Մանավազյանը, անդրադառնալով ընդդիմության դիրքորոշմանը, որ գործող ուժի հետ որևէ գործարքի չեն գնալու ու չեն ապահովելու պակասող 6 քվեն, որպեսզի նոր Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, նշեց, որ ընդդիմադիր ուժերը վախենում են հանրաքվեից։«Ընդդիմությունը վախենում է, որովհետև եթե ունենային հանրային վստահություն, վստահ եմ՝ կթողնեին, որ քաղաքացին ինքը որոշի «այո» կամ «ոչ» քվեարկությամբ»,– ասաց նա։Նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը. ՓաշինյանՄանավազյանը հայտարարեց` այդ տարբերակում մնում է այն, որ Հայաստանը կարող է գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ եթե քաղաքացիները հանրաքվեում դեմ քվեարկեն նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա, իսկ եթե կողմ քվեարկեն, ապա հաջորդ ընտրություններում չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։Նշենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105331658_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a7b1e82d707f249db217f939723d99a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, արուսյակ մանավազյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
սահմանադրություն, արուսյակ մանավազյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Սահմանադրության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2027-ի գարուն. Մանավազյան
11:51 23.11.2026 (Թարմացված է: 12:05 23.11.2026) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարուն։ ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Նա նշեց, որ առաջիկա ամիսները հատկացվելու են քաղաքացիների կարծիքները լսելուն և ներկայացված առաջարկները քննարկելուն, այնուհետև նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Իշխող խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ վստահեցեց, որ իշխանությունը չի շտապելու Սահմանադրության ընդունման հարցում։
«Որոշել ենք չշտապել ու բավականին լայն հանրային քննարկում կազմակերպել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի նոր Սահմանադրության յուրաքանչյուր տողի հետ համաձայնվի, նոր դրվի քվեարկության»,– ասաց Ղազարյանը։
Մանավազյանը, անդրադառնալով ընդդիմության դիրքորոշմանը, որ գործող ուժի հետ որևէ գործարքի չեն գնալու ու չեն ապահովելու պակասող 6 քվեն, որպեսզի նոր Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, նշեց, որ ընդդիմադիր ուժերը վախենում են հանրաքվեից։
«Ընդդիմությունը վախենում է, որովհետև եթե ունենային հանրային վստահություն, վստահ եմ՝ կթողնեին, որ քաղաքացին ինքը որոշի «այո» կամ «ոչ» քվեարկությամբ»,– ասաց նա։
Մանավազյանը հայտարարեց` այդ տարբերակում մնում է այն, որ Հայաստանը կարող է գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ եթե քաղաքացիները հանրաքվեում դեմ քվեարկեն նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա, իսկ եթե կողմ քվեարկեն, ապա հաջորդ ընտրություններում չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։ Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։