https://arm.sputniknews.ru/20261123/pashinjany-kga-dataran-maruqjani-pastabani-mijnvordutjuny-bavararvec-109674164.html
Փաշինյանը կգա դատարան. Մարուքյանի փաստաբանի միջնորդությունը բավարարվեց
Փաշինյանը կգա դատարան. Մարուքյանի փաստաբանի միջնորդությունը բավարարվեց
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանի դեմ դատական հայցը ներկայացրել է 2026 թվականի հուլիսի 9-ին։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T17:09+0400
2026-11-23T17:09+0400
2026-11-23T17:09+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
էդմոն մարուքյան
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/07/101865001_0:84:1600:984_1920x0_80_0_0_01530d5bc8e4b5308747fca854c48217.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է որպես վկա ներկայանալ դատարան և պատասխանել հարցերին։ Փաշինյանն ընդդեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Շիլաջյանը բավարարեց Մարուքյանի պաշտպան Հայկ Հարությունյանի համապատասխան միջնորդությունը։Դատարանը ծանուցագիր կուղարկի Փաշինյանին, որպեսզի նա ներկայանա դատարան:Նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, Մարուքյանը նշեց, որ չէր սպասում, որ դատարանը կբավարարի միջնորդությունը։Մարուքյանի խոսքով` ինքն ուղղակի ուզում է հասկանալ` Փաշինյանը կոնկրետ ինչից է վիրավորվել, և որն է զրպարտությունը։«Սա քաղաքական հետապնդում է ազատ խոսքը ճնշելու համար, որ մյուսները տեսնեն ու իրենց խոսքը գրաքննեն։ Ես Փաշինյանի փոխարեն, օրինակ, հայցը հետ կվերցնեի, մանավանդ հայցի մեջ նշված էլ չէ, թե կոնկրետ ինչից է Փաշինյանը վիրավորվել»,– ընդգծեց նա։Հիշեցնենք` Փաշինյանը Մարուքյանի դեմ դատական հայցը ներկայացրել է 2026 թվականի հուլիսի 9-ին։ Հայցի համար հիմք է հանդիսացել 2026 թվականի հունիսի 9-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը, որում նա անդրադարձել է հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին և Փաշինյանին անվանել «տարրական պուճուր ընտրակեղծարար»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/07/101865001_89:0:1512:1067_1920x0_80_0_0_94487cabec0ea2602a766bede49caa7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, էդմոն մարուքյան, դատարան
հայաստան, նիկոլ փաշինյան, էդմոն մարուքյան, դատարան
Փաշինյանը կգա դատարան. Մարուքյանի փաստաբանի միջնորդությունը բավարարվեց
Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանի դեմ դատական հայցը ներկայացրել է 2026 թվականի հուլիսի 9-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է որպես վկա ներկայանալ դատարան և պատասխանել հարցերին։ Փաշինյանն ընդդեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Շիլաջյանը բավարարեց Մարուքյանի պաշտպան Հայկ Հարությունյանի համապատասխան միջնորդությունը։
Դատարանը ծանուցագիր կուղարկի Փաշինյանին, որպեսզի նա ներկայանա դատարան:
Նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, Մարուքյանը նշեց, որ չէր սպասում, որ դատարանը կբավարարի միջնորդությունը։
«Դա նաև նրանից էր, որ միջնորդությունը շատ հիմնավոր էր։ Օրենսդիրը սահմանել է, որ վիրավորանքը պետք է հասցված լինի դիտավորությամբ` անձին վարկաբեկելու համար։ Բնականաբար, նման դիտավորություն չի եղել բացարձակ, եթերում եղել է քաղաքական խոսք` հիմնված փաստերի վրա»,– ընդգծեց նա։
Մարուքյանի խոսքով` ինքն ուղղակի ուզում է հասկանալ` Փաշինյանը կոնկրետ ինչից է վիրավորվել, և որն է զրպարտությունը։
«Սա քաղաքական հետապնդում է ազատ խոսքը ճնշելու համար, որ մյուսները տեսնեն ու իրենց խոսքը գրաքննեն։ Ես Փաշինյանի փոխարեն, օրինակ, հայցը հետ կվերցնեի, մանավանդ հայցի մեջ նշված էլ չէ, թե կոնկրետ ինչից է Փաշինյանը վիրավորվել»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` Փաշինյանը Մարուքյանի դեմ դատական հայցը ներկայացրել է 2026 թվականի հուլիսի 9-ին։ Հայցի համար հիմք է հանդիսացել 2026 թվականի հունիսի 9-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը, որում նա անդրադարձել է հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին և Փաշինյանին անվանել «տարրական պուճուր ընտրակեղծարար»։