00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:12
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոր Սահմանադրության նախագիծը․ ի՞նչ կփոխվի պետություն–եկեղեցի հարաբերություններում

© Sputnik / А. Экекян / Անցնել մեդիապահոցЦерковь Святой Гаяне в Эчмиадзине
Церковь Святой Гаяне в Эчмиадзине - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
Բաժանորդագրվել
Նոր նախագծում պահպանվել է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բացառիկ առաքելությունը, սակայն փոփոխվել է երկկողմ հարաբերություններում օրենքի դերին վերաբերող դրույթը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն առաջարկում է փոփոխություններ պետության և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերություններում։
Այսօր հրապարակված նախագծում նշվում է, որ պետության և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»։
Սա տարբերվում է գործող Սահմանադրությունից, որտեղ նշված է, որ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։
Պետություն-եկեղեցի հարաբերություններին վերաբերող դրույթը փոփոխվել է իշխանությունների և ՀԱԵ-ի միջև անցյալ տարի սկսված և շարունակվող դիմակայության ֆոնին։ Կարծես թե նոր Սահմանադրության հեղինակները իրավական «սողանցք» են թողել ապագա որոշումների համար։
Իշխանության արշավը եկեղեցու դեմ

Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, որը հայտնի է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։

Միաժամանակ նոր Սահմանադրության նախագծում անփոփոխ է մնացել այն դրույթը, որը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Լրահոս
0