00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:12
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված գույքն անցավ ՀՀ սեփականությանը. լուսանկար

© Photo : Union of "Yerkrapah" official siteМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
Բաժանորդագրվել
Շարժական գույքից 4-ը կոլեկցիոն են:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձվել է անշարժ և շարժական գույք, ու դրանց նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ, 6 շարժական գույք, 18,371,325 դրամի ավանդ, 300,049,322 դրամի փոխառություն, 17,135,233 դրամ և «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊԸ 15,9456% բաժնեմասը։
«2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ 9 անշարժ և 6 շարժական գույքի՝ ավտոմեքենաների նկատմամբ (4-ը՝ կոլեկցիոն) գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Դրամական միջոցներն ու ՍՊԸ-ի բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասված է հաղորդագրությունում։
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված ավտոմեքենաները
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձված անշարժ ու շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված ավտոմեքենաները
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։
Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գեներալ–լեյտենանտը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին:
Լրահոս
0