https://arm.sputniknews.ru/20261123/inchi-vra-e-henvelu-ishkhanutjuny-sahmanadrutjan-ajvo-i-hamar-nakhkin-nakharari-kartsiqy-109669194.html
Ինչի վրա է հենվելու իշխանությունը Սահմանադրության «այո»-ի համար. նախկին նախարարի կարծիքը
Ինչի վրա է հենվելու իշխանությունը Սահմանադրության «այո»-ի համար. նախկին նախարարի կարծիքը
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ իշխանությունը շարունակելու է ընդդիմության թիրախավորումն ու ֆինանսական աղբյուրներից զրկումը։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T14:31+0400
2026-11-23T14:31+0400
2026-11-23T15:04+0400
արփինե հովհաննիսյան
սահմանադրություն
տեքստիլ
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103297312_0:0:1500:844_1920x0_80_0_0_a1bbab7a85bb841c9ed2d5da4a17c7e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելիս երեք հիմնական սյուների վրա է հենվելու՝ քարոզչական, ընտրական և վարչական ու քաղաքական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ վերլուծելով «այո»-ն առաջ տանելու իշխանության հնարավոր մարտավարությունը։Առաջին սյունը, ըստ նրա, քարոզչականն է․ նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն», որի ընդունումը կապվելու է խաղաղության հաստատման, պետականության հարատևության և երկրի ապագայի հետ։ՀՀ արդարադատության նախկին նախարարի կարծիքով՝ երրորդ սյունը քաղաքականն է, որի շրջանակում իշխանությունը փորձելու է վերջնականապես ապալեգիտիմացնել ընդդիմությանը, շարունակել նրանց թիրախավորումը, զրկել ֆինանսավորման աղբյուրներից և առավելագույն սահմանափակել քաղաքական մրցակցության հնարավորությունները։Հովհաննիսյանը նաև խոստանում է առաջիկայում դետալային անդրադառնալ նոր Սահմանադրության նախագծին իրավական առումով։Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103297312_0:0:1500:1126_1920x0_80_0_0_f6be92e91e01d0ef5978b86e336911e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արփինե հովհաննիսյան, սահմանադրություն, տեքստիլ, հայաստան, նիկոլ փաշինյան
արփինե հովհաննիսյան, սահմանադրություն, տեքստիլ, հայաստան, նիկոլ փաշինյան
Ինչի վրա է հենվելու իշխանությունը Սահմանադրության «այո»-ի համար. նախկին նախարարի կարծիքը
14:31 23.11.2026 (Թարմացված է: 15:04 23.11.2026) ՀՀ արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ իշխանությունը շարունակելու է ընդդիմության թիրախավորումն ու ֆինանսական աղբյուրներից զրկումը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելիս երեք հիմնական սյուների վրա է հենվելու՝ քարոզչական, ընտրական և վարչական ու քաղաքական։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ վերլուծելով «այո»-ն առաջ տանելու իշխանության հնարավոր մարտավարությունը։
Առաջին սյունը, ըստ նրա, քարոզչականն է․ նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն», որի ընդունումը կապվելու է խաղաղության հաստատման, պետականության հարատևության և երկրի ապագայի հետ։
«Երկրորդ՝ ընտրական և վարչական։ Ընտրական ցուցակների, այսպես կոչված, մաքրում, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումներ և այլ մեխանիզմներ, որոնք կարող են ազդել հանրաքվեին մասնակցության ցուցանիշների և անհրաժեշտ ձայների շեմի ապահովման վրա»,- գրում է Հովհաննիսյանը։
ՀՀ արդարադատության նախկին նախարարի կարծիքով՝ երրորդ սյունը քաղաքականն է, որի շրջանակում իշխանությունը փորձելու է վերջնականապես ապալեգիտիմացնել ընդդիմությանը, շարունակել նրանց թիրախավորումը, զրկել ֆինանսավորման աղբյուրներից և առավելագույն սահմանափակել քաղաքական մրցակցության հնարավորությունները։
Հովհաննիսյանը նաև խոստանում է առաջիկայում դետալային անդրադառնալ նոր Սահմանադրության նախագծին իրավական առումով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրապարակվեց
ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։