https://arm.sputniknews.ru/20261123/araraty-evs-chka-nvor-sahmanadrutjan-nakhagtsum-verapvokhvel-e-petakan-khvorhrdanishneri-hvodvatsy-109662172.html
Արարատը ևս չկա․ նոր Սահմանադրության նախագծում վերափոխվել է պետական խորհրդանիշների հոդվածը
Արարատը ևս չկա․ նոր Սահմանադրության նախագծում վերափոխվել է պետական խորհրդանիշների հոդվածը
Sputnik Արմենիա
Երկրի թիվ մեկ դեմքերը պարբերաբար հայտարարում են, որ ՀՀ զինանշանը պետք է համապատասխանի իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T12:59+0400
2026-11-23T12:59+0400
2026-11-23T13:00+0400
հայաստան
արարատ
զինանշան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/1f/50657681_0:84:1600:984_1920x0_80_0_0_e738c998682af58746811c46e5d38a97.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր հրապարակված նոր Սահմանադրության նախագծում բացակայում է պետական խորհրդանիշների նկարագրությամբ հոդվածը, ավելի ճիշտ՝ հոդվածը կա, սակայն ամբողջությամբ վերափոխված է։Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության տեքստում օրենքով սահմանվում է միայն օրհներգը, իսկ պետական դրոշն ու եռագույնը նկարագրված են։ Նշված է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։Հավելենք, որ վերջին տարիներին իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այն ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմիցս բարձրաձայնել են զինանշանի բովանդակային ու պատկերագրական փոփոխության անհրաժեշտության մասին՝ դա կապելով «իրական Հայաստանի» հայեցակարգի և զինանշանի հերալդիկ որոշ տարրերի վերանայման հետ։Ի տարբերություն պետական զինանշանի, որի փոփոխությունը, ըստ էության, դեռևս նախագծային և քննարկման փուլում է, այս տարվա մայիսին արդեն իսկ պաշտոնապես փոխվել է ՀՀ զինված ուժերի զինանշանը:Նոր Սահմանադրության նախագիծը․ ի՞նչ կփոխվի պետություն–եկեղեցի հարաբերություններում
արարատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/1f/50657681_89:0:1512:1067_1920x0_80_0_0_87242cfa53e9661912d228d01639fd5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ, զինանշան
հայաստան, արարատ, զինանշան
Արարատը ևս չկա․ նոր Սահմանադրության նախագծում վերափոխվել է պետական խորհրդանիշների հոդվածը
12:59 23.11.2026 (Թարմացված է: 13:00 23.11.2026) Երկրի թիվ մեկ դեմքերը պարբերաբար հայտարարում են, որ ՀՀ զինանշանը պետք է համապատասխանի իրական Հայաստանի գաղափարախոսությանը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր հրապարակված նոր
Սահմանադրության նախագծում բացակայում է պետական խորհրդանիշների նկարագրությամբ հոդվածը, ավելի ճիշտ՝ հոդվածը կա, սակայն ամբողջությամբ վերափոխված է։
Նոր Սահմանադրության հոդված 16-ով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով»։
Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության տեքստում օրենքով սահմանվում է միայն օրհներգը, իսկ պետական դրոշն ու եռագույնը նկարագրված են։ Նշված է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
Հավելենք, որ վերջին տարիներին իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այն ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմիցս բարձրաձայնել են զինանշանի բովանդակային ու պատկերագրական փոփոխության անհրաժեշտության մասին՝ դա կապելով «իրական Հայաստանի» հայեցակարգի և զինանշանի հերալդիկ որոշ տարրերի վերանայման հետ։
Ի տարբերություն պետական զինանշանի, որի փոփոխությունը, ըստ էության, դեռևս նախագծային և քննարկման փուլում է, այս տարվա մայիսին արդեն իսկ պաշտոնապես փոխվել է ՀՀ զինված ուժերի զինանշանը: