https://arm.sputniknews.ru/20261123/hraparakvel-e-nvor-sahmanadrutjan-teqsty-ajn-kareli-e-kardal-hatuk-steghtsvats-kajqum-109654392.html
Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը. այն կարելի է կարդալ հատուկ ստեղծված կայքում
Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը. այն կարելի է կարդալ հատուկ ստեղծված կայքում
Sputnik Արմենիա
Նոր նախագծի նախաբանում չի ներառվել Հայաստանի անկախության հռչակագիրը։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T09:27+0400
2026-11-23T09:27+0400
2026-11-23T11:23+0400
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/05/91003677_0:166:1600:1066_1920x0_80_0_0_8e0b803cc361b3bf3bca855e7ed97aa1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծի տեքստը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ստեղծվել է նոր կայք, որտեղ քաղաքացիները կկարողանան ծանոթանալ նախագծին և ներկայացնել իրենց առաջարկները:Նշենք, որ Փաշինյանը նաև հայտնել է՝ ուղերձով հանդես կգա ժամը 10։00–ին, ուղիղ եթերում։Ինչպես և սպասվում էր, նոր նախագծի նախաբանում չի ներառվել Հայաստանի անկախության հռչակագիրը։Նախաբանում միայն նշվում են հետևյալ տողերը.Նոր Սահմանադրության նախագծի տեքստում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և խաղաղություն ապահովելու նպատակով:Նոր նախագծում կա հոդված երկրի վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Համաձայն դրա՝ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:Ի դեպ, ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:«Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»,- ասվում է 43-րդ հոդվածում: Համաձայն 32-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի լիազորություններն էլ դադարում են նաև լիազորությունների ժամկետից շուտ արձակվելու դեպքում։«Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով կարող է Ազգային ժողովը արձակվել։ ԱԺ-ի արձակման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը: Եթե Ազգային ժողովի արձակման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/05/91003677_123:0:1544:1066_1920x0_80_0_0_39360c08148249fc9db91b3201fd74d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, նիկոլ փաշինյան, հայաստան
սահմանադրություն, նիկոլ փաշինյան, հայաստան
Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը. այն կարելի է կարդալ հատուկ ստեղծված կայքում
09:27 23.11.2026 (Թարմացված է: 11:23 23.11.2026) Նոր նախագծի նախաբանում չի ներառվել Հայաստանի անկախության հռչակագիրը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծի տեքստը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ստեղծվել է նոր կայք, որտեղ քաղաքացիները կկարողանան ծանոթանալ
նախագծին և ներկայացնել իրենց առաջարկները:
Նշենք, որ Փաշինյանը նաև հայտնել է՝ ուղերձով հանդես կգա ժամը 10։00–ին, ուղիղ եթերում։
Ինչպես և սպասվում էր, նոր նախագծի նախաբանում չի ներառվել Հայաստանի անկախության հռչակագիրը։Նախաբանում միայն նշվում են հետևյալ տողերը.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Նոր Սահմանադրության նախագծի տեքստում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և խաղաղություն ապահովելու նպատակով:
Նոր նախագծում կա հոդված երկրի վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Համաձայն դրա՝ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Ի դեպ, ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
«Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»,- ասվում է 43-րդ հոդվածում:
Համաձայն 32-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի լիազորություններն էլ դադարում են նաև լիազորությունների ժամկետից շուտ արձակվելու դեպքում։
«Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով կարող է Ազգային ժողովը արձակվել։ ԱԺ-ի արձակման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը: Եթե Ազգային ժողովի արձակման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։ Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։