00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը կգա դատարան. Մարուքյանի փաստաբանի միջնորդությունը բավարարվեց

© SputnikԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանի դեմ դատական հայցը ներկայացրել է 2026 թվականի հուլիսի 9-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է որպես վկա ներկայանալ դատարան և պատասխանել հարցերին։ Փաշինյանն ընդդեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Շիլաջյանը բավարարեց Մարուքյանի պաշտպան Հայկ Հարությունյանի համապատասխան միջնորդությունը։
Դատարանը ծանուցագիր կուղարկի Փաշինյանին, որպեսզի նա ներկայանա դատարան:
Նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, Մարուքյանը նշեց, որ չէր սպասում, որ դատարանը կբավարարի միջնորդությունը։
«Դա նաև նրանից էր, որ միջնորդությունը շատ հիմնավոր էր։ Օրենսդիրը սահմանել է, որ վիրավորանքը պետք է հասցված լինի դիտավորությամբ` անձին վարկաբեկելու համար։ Բնականաբար, նման դիտավորություն չի եղել բացարձակ, եթերում եղել է քաղաքական խոսք` հիմնված փաստերի վրա»,– ընդգծեց նա։
Մարուքյանի խոսքով` ինքն ուղղակի ուզում է հասկանալ` Փաշինյանը կոնկրետ ինչից է վիրավորվել, և որն է զրպարտությունը։
«Սա քաղաքական հետապնդում է ազատ խոսքը ճնշելու համար, որ մյուսները տեսնեն ու իրենց խոսքը գրաքննեն։ Ես Փաշինյանի փոխարեն, օրինակ, հայցը հետ կվերցնեի, մանավանդ հայցի մեջ նշված էլ չէ, թե կոնկրետ ինչից է Փաշինյանը վիրավորվել»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` Փաշինյանը Մարուքյանի դեմ դատական հայցը ներկայացրել է 2026 թվականի հուլիսի 9-ին։ Հայցի համար հիմք է հանդիսացել 2026 թվականի հունիսի 9-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը, որում նա անդրադարձել է հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին և Փաշինյանին անվանել «տարրական պուճուր ընտրակեղծարար»։
Լրահոս
0