00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը. Փաշինյան

Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` նոր Սահմանադրությամբ օրգանական կապ կստեղծվի քաղաքացու և իրավակարգի միջև։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik.Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է ՀՀ-ի ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին։ Այսօր նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզանից 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը ՔՊ-ի նախընտրական ծրագրի կարևոր կետերից է»,- ասաց նա։
Նոր Սահմանադրության նախագիծը․ ի՞նչ կփոխվի պետություն–եկեղեցի հարաբերություններում
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, քանի որ նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ կստեղծվի քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև։
«Այսօր քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ այն պարզ պատճառով, որ բոլոր Սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտությամբ չեն ընդունվել, և հանրաքվեների արդյունքները կեղծվել են։ ՀՀ հիմնադիրը հայ ժողովուրդն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է տերն ու աղբյուրը»,- շարունակեց նա։
Փաշինյանի կարծիքով՝ նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում, որն իր կողմից նախկինում հիշատակված 4-րդ հանրապետությունն է։ Նա մանրամասնեց՝ 4-րդ հանրապետությունը ՀՀ 3-րդ հանրապետությունից տարբերվում է հակամարտության նկատմամբ վերաբերմունքով։
«ՀՀ 3-րդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար, այլ ստեղծվել է հակամարտության համար»,- շարունակեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը հավելեց, որ նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությանը կվերադարձվի ժողովրդին, քանի որ արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ամրապնդումն է։ Փաշինյանը հայտարարեց` նոր Սահմանադրության մեջ է դնում իր քաղաքական ու բարոյական վստահությանը։
«Նոր Սահմանադրության ընդունման հարցի մեջ եմ դնում իմ ամբողջ քաղաքական, մարդկային և բարոյական վստահությունն ու ասում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։ Սա աննախադեպ է այն պատճառով, որ ունենալու ենք և՛ խաղաղություն, և՛ անկախություն, որը նոր վիճակ է մեր պետության համար, քանի որ սովորաբար ունեցել ենք կա՛մ խաղաղություն, կա՛մ պետություն։ Հենց դրա համար է ստեղծվել ղարաբաղյան շարժումը, որ խաղաղությունը երազանք դառնա»,- շարունակեց նա։
Փաշինյանը կրկին հայտարարեց, որ եթե քաղաքացիները հանրաքվեում դեմ քվեարկեն նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա, իսկ եթե կողմ քվեարկեն, ապա հաջորդ ընտրություններում չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Լրահոս
0