https://arm.sputniknews.ru/20261122/malankaraji-ekeghecu-arajnvordy-zvorakcutjun-e-hajtnel-garegin-b-in-109642932.html
Մալանկարայի եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին
Մալանկարայի եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին
Sputnik Արմենիա
Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը և հույս հայտնել, որ ապագայում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անմիջական հանդիպման հնարավորություն կստեղծվի։ 22.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-22T15:42+0400
2026-11-22T15:42+0400
2026-11-22T15:51+0400
հայ առաքելական եկեղեցի
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109642347_0:0:1280:721_1920x0_80_0_0_2a72b2687f314f9ed0294a9b061393ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։Նոյեմբերի 21-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 80-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։Հյուրերին Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ մայր տաճարում դիմավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Կատարվել է համատեղ աղոթք, որից հետո պատվիրակությունն այցելել է «Տապան» թանգարան։Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ ապագայում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անմիջական հանդիպման հնարավորություն կստեղծվի։Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին ընդգծել է, որ այցը երկու հնագույն արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցման և եղբայրության խորհրդանիշ է։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է կաթողիկոսի ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109642347_0:0:1138:853_1920x0_80_0_0_ce1aa773c1130829dd499f5bc0c09184.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Մալանկարայի եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին
15:42 22.11.2026 (Թարմացված է: 15:51 22.11.2026) Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը և հույս հայտնել, որ ապագայում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անմիջական հանդիպման հնարավորություն կստեղծվի։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։
«Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին»,-ասաց կաթողիկոս-պատրիարքը:
Նոյեմբերի 21-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 80-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։
Հյուրերին Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ մայր տաճարում դիմավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Կատարվել է համատեղ աղոթք, որից հետո պատվիրակությունն այցելել է «Տապան» թանգարան։
Հանդիպման ընթացքում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ հանդիպել Գարեգին Բ-ին՝ նրա արտերկիր մեկնելու նկատմամբ ՀՀ իշխանությունների սահմանած արգելքի պատճառով, որն ինքը անհիմն է որակել։
Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ ապագայում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անմիջական հանդիպման հնարավորություն կստեղծվի։
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին ընդգծել է, որ այցը երկու հնագույն արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցման և եղբայրության խորհրդանիշ է։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է կաթողիկոսի ելքը Հայաստանից: