ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. «Մերիդիան» էքսպո կենտրոնում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Դիջիթեք էքսպո 2026» ցուցահանդեսի շրջանակում անցկացված «ԱրմՌոբոտիքս»-ի (ArmRobotics) 18-րդ առաջնության եզրափակիչ փուլը։Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները արհեստական բանականության գործարանում»։Եզրափակիչ փուլից առաջ անցկացվել են նախընտրական և մարզային փուլեր, այնուհետև տեղի է ունեցել հաքաթոն, որի ընթացքում թիմերը պատրաստվել են բուն մրցույթին։ Մրցույթին մասնակցել են 9-18 տարեկան դպրոցականներ, այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոցների սաները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և տարբեր STEM կրթական ծրագրերի թիմերը։Ավագ տարիքային խմբում առաջատարը Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներն են, երկրորդ տեղը զբաղեցրել է Քարահունջի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցը։«ԱրմՌոբոտիքս2026»-ն անցկացվում ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/՝ համագործակցությամբ։Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2011 թվականից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ճարտարագիտական աշխատանոցների «Արմաթ» ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը՝ նախապատրաստելով և ուղղորդելով երեխաներին դեպի տեխնիկական կրթություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
В экспоцентре "Меридиан" в рамках Digitec 2026 состоялся финальный этап национального чемпионата ArmRobotics
Sputnik Արմենիա
В экспоцентре "Меридиан" в рамках Digitec 2026 состоялся финальный этап национального чемпионата ArmRobotics
Մրցույթի խորագիրն էր «Ինքնակառավարվող ռոբոտները արհեստական բանականության գործարանում»։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. «Մերիդիան» էքսպո կենտրոնում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Դիջիթեք էքսպո 2026» ցուցահանդեսի շրջանակում անցկացված «ԱրմՌոբոտիքս»-ի (ArmRobotics) 18-րդ առաջնության եզրափակիչ փուլը։
Եզրափակիչ փուլից առաջ անցկացվել են նախընտրական և մարզային փուլեր, այնուհետև տեղի է ունեցել հաքաթոն, որի ընթացքում թիմերը պատրաստվել են բուն մրցույթին։ Մրցույթին մասնակցել են 9-18 տարեկան դպրոցականներ, այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոցների սաները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և տարբեր STEM կրթական ծրագրերի թիմերը։
Ըստ մրցութային արդյունքների՝ կրտսեր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրել է Ն. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղի դպրոցը, երրորդ տեղում՝ Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցը։
Ավագ տարիքային խմբում առաջատարը Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներն են, երկրորդ տեղը զբաղեցրել է Քարահունջի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղը՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցը։
Հայտնի են «ԱրմՌոբոտիքս»-ի 18-րդ առաջնության հաղթողները
«ԱրմՌոբոտիքս2026»-ն անցկացվում ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/՝ համագործակցությամբ։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2011 թվականից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ճարտարագիտական աշխատանոցների «Արմաթ» ծրագիրը, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը՝ նախապատրաստելով և ուղղորդելով երեխաներին դեպի տեխնիկական կրթություն։