ԵԱՏՄ տարածքում համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը կպաշտպանի նոր ճգնաժամերից

© Sputnik / Михаил Воскресенский
/ Բաժանորդագրվել
Քանի դեռ չկա վառելիքի ընդհանուր պահուստ և ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ մատակարարումների հստակ կանոններ, յուրաքանչյուր երկիր ստիպված է ինքնուրույն հաղթահարել խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում վառելիքի ընդհանուր պահուստի ստեղծումը և համատեղ նավթավերամշակման գործարանի կառուցումը՝ պաշարները Ղազախստանի տարածքում բաշխելով, միության անդամ երկրներին կպաշտպանեն նոր ճգնաժամերից։ Այս մասին հայտարարել է Ռազմավարական և ակադեմիական հետազոտությունների ինստիտուտի զարգացման գծով տնօրեն, Ղրղզստան–Ղազախստան գործարար խորհրդի համանախագահ Կուբատ Ռահիմովը։
«Պաշարների ճիշտ և խելամիտ բաշխումը, օրինակ՝ Ղազախստանում, անվտանգության բարձիկ կդառնա նաև Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնք ռուսական վառելիքի հիմնական ներկրողներն են»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ վառելիքի մատակարարումների հետ կապված ռիսկերը ընդհանուր են դարձել ամբողջ միության համար։ Քանի դեռ չկա վառելիքի ընդհանուր պահուստ և ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ մատակարարումների հստակ կանոններ, յուրաքանչյուր երկիր ստիպված է ինքնուրույն լուծել իր խնդիրները։
Ռահիմովն առաջարկել է նաև քննարկել Կենտրոնական Ասիայում համատեղ խոշոր նավթավերամշակման գործարան կառուցելու հնարավորությունը։ Նրա գնահատմամբ՝ լոգիստիկ տեսանկյունից նման նախագծի իրականացման համար առավել նպատակահարմար է Ղազախստանը։
Ավելի վաղ Հայաստանն ու Իրանը քննարկել էին Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման շուրջ առնչվող հարցեր։ Այս փուլում իրանական կողմը պատրաստ է դիտարկել այդ հարցի վերաբերյալ հայկական կողմի առաջարկություններն ու դիտարկումները։