https://arm.sputniknews.ru/20261119/hh-n-irani-het-navtaveramshakman-gvortsaran-kkaruci-ete-patzhamijvocneri-vtang-chlini-109528772.html
ՀՀ-ն Իրանի հետ նավթավերամշակման գործարան կկառուցի, եթե պատժամիջոցների վտանգ չլինի
ՀՀ-ն Իրանի հետ նավթավերամշակման գործարան կկառուցի, եթե պատժամիջոցների վտանգ չլինի
Sputnik Արմենիա
Նավթավերամշակման գործարան ունենալու հարցը Փաշինյանը պետք է քննարկի ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հետ։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T13:21+0400
2026-11-19T13:21+0400
2026-11-19T13:21+0400
իրանի իսլամական հանրապետություն
նավթ
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108961123_0:84:1600:984_1920x0_80_0_0_5515e72f35c5058135b7198a141ed0f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստ է Իրանի հետ նավթավերամշակման գործարանի ստեղծման ծրագիր իրականացնել, եթե դրա պատճառով միջազգային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգ չառաջանա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը նավթավերամշակման գործարան կառուցելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի և պետք է դրանք ձեռք բերի արտերկրից։ Նա հայտնեց, որ դեռևս 2023–2024 թվականներին քննարկումներ են անցկացվել համապատասխան տեխնոլոգիաների և արտադրական հոսքագծերի ձեռքբերման վերաբերյալ։Վարչապետի խոսքով՝ տեխնոլոգիաների արտադրողները հրաժարվել են դրանք վաճառել՝ պատճառաբանելով, որ իրանական նավթի վերամշակման համար նախատեսված գործարքի պատճառով իրենք կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Փաշինյանը նշեց, որ իրանական կողմի հետ ծրագրի վերաբերյալ կա փոխըմբռնում, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել նաև ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ։Հիշեցնենք, որ Թեհրանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բորդը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը էներգետիկայի տարբեր ոլորտներում: Բորդը խոսել է նավթարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության զգալի ներուժի մասին և նշել, որ իրանական գերատեսչությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար որևէ սահմանափակման անհրաժեշտություն չի տեսնում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108961123_89:0:1512:1067_1920x0_80_0_0_68e92cf43590566b28df3eedafc0ec6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, նավթ, նիկոլ փաշինյան, հայաստան
իրանի իսլամական հանրապետություն, նավթ, նիկոլ փաշինյան, հայաստան
ՀՀ-ն Իրանի հետ նավթավերամշակման գործարան կկառուցի, եթե պատժամիջոցների վտանգ չլինի
Նավթավերամշակման գործարան ունենալու հարցը Փաշինյանը պետք է քննարկի ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստ է Իրանի հետ նավթավերամշակման գործարանի ստեղծման ծրագիր իրականացնել, եթե դրա պատճառով միջազգային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգ չառաջանա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեծ հաճույքով այդ ծրագիրը կիրականացնենք, եթե սանկցիայի վտանգ չլինի։ Մենք հիմա դիտարկում ենք ու դա ենք քննարկում՝ արդյոք սանկցիայի տակ ընկնելու խնդիր կա»,– ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը նավթավերամշակման գործարան կառուցելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի և պետք է դրանք ձեռք բերի արտերկրից։ Նա հայտնեց, որ դեռևս 2023–2024 թվականներին քննարկումներ են անցկացվել համապատասխան տեխնոլոգիաների և արտադրական հոսքագծերի ձեռքբերման վերաբերյալ։
«Մի քանի անգամ գնացել ենք, ասել ենք, որ ցանկանում ենք նավթազտարան ձեռք բերել, այսինքն՝ տեխնոլոգիան, հոսքագիծը։ Մեզ հարցրել են՝ ինչի՞ համար։ Ասել ենք՝ ուզում ենք մեր երկրում նավթավերամշակման գործարան ունենալ։ Հարցրել են՝ որտեղի՞ց եք նավթ ձեռք բերելու։ Ասել ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից»,– պատմեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ տեխնոլոգիաների արտադրողները հրաժարվել են դրանք վաճառել՝ պատճառաբանելով, որ իրանական նավթի վերամշակման համար նախատեսված գործարքի պատճառով իրենք կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Փաշինյանը նշեց, որ իրանական կողմի հետ ծրագրի վերաբերյալ կա փոխըմբռնում, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել նաև ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ։
«Մենք պետք է ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ քննարկենք, որ իրենք տեսնեն հնարավորություն, որ դա տեղի ունենա, և սանկցիոն խնդիր չառաջանա։ Եթե այդպիսի հնարավորություն լինի, մենք մեծ հաճույքով այդ ծրագիրը կիրականացնենք»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Թեհրանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բորդը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը էներգետիկայի տարբեր ոլորտներում: Բորդը խոսել է նավթարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության զգալի ներուժի մասին և նշել, որ իրանական գերատեսչությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար որևէ սահմանափակման անհրաժեշտություն չի տեսնում: