https://arm.sputniknews.ru/20261121/vaghy-pashtvonapes-kazdararenq-tripp-nakhagtsi-meknarky-nikvol-pashinjan-109618396.html
Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T14:31+0400
2026-11-21T14:31+0400
2026-11-21T14:40+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109618607_0:0:1280:721_1920x0_80_0_0_5ea1da44883d9e0dc253cf6e418cfbe6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը։ «Digitec 2026»-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը։Ռև Լեբարեդյանը, շարունակելով վարչապետի խոսքը, նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա ամրապնդել իր առավելություններն ու էներգիա ստանա բոլոր հնարավոր աղբյուրներից։«Շատացնենք, ամրապնդենք և փոխկապակցված լինենք բոլորի հետ, ունենանք մատակարարման տարբեր աղբյուրներ, կունենանք ուժ, լծակ, կարևորություն ուրիշների համար, և մեր ձայնը կարող է մեր ապագայի համար վճռորոշ լինել։ Սա կենսական հանգամանք է։ Բոլորը, ովքեր քննադատում են մեր հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, պետք է հարցին այդ ռազմավարական մտածողությամբ մոտենան»,- ասաց Լեբարեդյանը։Նրա խոսքով` փոխկապակցվածությունը, օրինակ՝ հարևաններից էներգիա գնելն ու նրանց արհեստական բանականություն վաճառելը, կարող են դառնալ մնայուն խաղաղության հիմք։Փաշինյանը կրկնեց նախկինում ասած միտքը, թե իրական անկախություն կարելի է ունենալ, երբ մեկից կամ քչերից կախվածությունը վերափոխում ես շատերից կախվածության։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
2026-11-21T14:31+0400
true
PT1M09S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109618607_78:0:1039:721_1920x0_80_0_0_5130e3e8db164af62aa677aa12b4e607.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), տեսանյութ, տեսանյութեր, видео
Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
14:31 21.11.2026 (Թարմացված է: 14:40 21.11.2026) ՀՀ վարչապետը նշել է, որ ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը։ «Digitec 2026»-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը։
«Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը։ Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- ասաց նա։
Ռև Լեբարեդյանը, շարունակելով վարչապետի խոսքը, նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա ամրապնդել իր առավելություններն ու էներգիա ստանա բոլոր հնարավոր աղբյուրներից։
«Շատացնենք, ամրապնդենք և փոխկապակցված լինենք բոլորի հետ, ունենանք մատակարարման տարբեր աղբյուրներ, կունենանք ուժ, լծակ, կարևորություն ուրիշների համար, և մեր ձայնը կարող է մեր ապագայի համար վճռորոշ լինել։ Սա կենսական հանգամանք է։ Բոլորը, ովքեր քննադատում են մեր հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, պետք է հարցին այդ ռազմավարական մտածողությամբ մոտենան»,- ասաց Լեբարեդյանը։
Նրա խոսքով` փոխկապակցվածությունը, օրինակ՝ հարևաններից էներգիա գնելն ու նրանց արհեստական բանականություն վաճառելը, կարող են դառնալ մնայուն խաղաղության հիմք։
Փաշինյանը կրկնեց նախկինում ասած միտքը, թե իրական անկախություն կարելի է ունենալ, երբ մեկից կամ քչերից կախվածությունը վերափոխում ես շատերից կախվածության։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: 2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։