https://arm.sputniknews.ru/20261121/erevani-khcanumneri-harcy-kareli-e-shat-hesht-lutsel-hajk-harutjunjan-109592976.html
Երևանի խցանումների հարցը կարելի է շատ հեշտ լուծել․ Հայկ Հարությունյան
Երևանի խցանումների հարցը կարելի է շատ հեշտ լուծել․ Հայկ Հարությունյան
Sputnik Արմենիա
Նախագծերի կառավարման մասնագետը կարծում է, որ Երևանի երթևեկության վիճակը կարելի է թեթևացնել ճիշտ կազմակերպման և վարչական մեթոդների միջոցով 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T17:56+0400
2026-11-21T17:56+0400
2026-11-21T17:56+0400
հայաստան
երևան
խցանում
հայկ հարությունյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109591885_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a95660ee2837beafb46cb853b22c01e4.png
Երևանի երթևեկության խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել` առանց ահռելի ներդրումներ անելու։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց նախագծերի կառավարման մասնագետ Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։Նրա համոզմամբ՝ Երևանի երթևեկությունը թեթևացնելու համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, ինչպես նաև մասնագիտական մոտեցում և քաղաքական կամք։ Առաջարկվող լուծումներից են տեխնիկապես անսարք և բարձր արտանետումներ ունեցող մեքենաների շահագործման սահմանափակումը, լուսացույցների աշխատանքի օպտիմալացումը՝ երթևեկության հոսքերին համապատասխան, ինչպես նաև կայանատեղիների արդյունավետ կառավարումը։Հարությունյանի խոսքով՝ այս քայլերը կարող են միաժամանակ նպաստել խցանումների, օդի աղտոտվածության, աղմուկի և վթարների ռիսկի նվազեցմանը։Միաժամանակ նա ընդգծեց հանրային տրանսպորտի և հեծանվային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը՝ որպես մասնավոր ավտոմեքենային իրական այլընտրանք։Անդրադառնալով լուսացույցների աշխատանքին և հոսքերի կառավարմանը՝ նա նշեց, որ իրավիճակը զգալիորեն բարելավելու համար պարտադիր չեն թանկարժեք տեխնոլոգիական լուծումները. օրվա տարբեր ժամերին տրանսպորտային հոսքերի ուղղությունների ճիշտ հաշվարկն ու ժամանակային օպտիմալացումը կարող են արագ արդյունք ապահովել։«Պարտադիր չէ, որ բոլոր լուծումները ահռելի ներդրումներ պահանջեն։ Կարելի է Երևանի վիճակը շատ թեթևացնել ճիշտ կազմակերպման և վարչական մեթոդների միջոցով», - վստահեցրեց Հարությունյանը։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով` մայրաքաղաքում խցանումների պատճառը ամեն օր ավելացող մեքենաներն են, ոչ թե նոր շինթույլտվությունները:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109591885_251:0:1691:1080_1920x0_80_0_0_d91d64d2134a00db4c4c9371ddf1789e.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, խցանում, հայկ հարությունյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, խցանում, հայկ հարությունյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանի խցանումների հարցը կարելի է շատ հեշտ լուծել․ Հայկ Հարությունյան
Նախագծերի կառավարման մասնագետը կարծում է, որ Երևանի երթևեկության վիճակը կարելի է թեթևացնել ճիշտ կազմակերպման և վարչական մեթոդների միջոցով
Երևանի երթևեկության խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել` առանց ահռելի ներդրումներ անելու։
Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց նախագծերի կառավարման մասնագետ Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։
Նրա համոզմամբ՝ Երևանի երթևեկությունը թեթևացնելու համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, ինչպես նաև մասնագիտական մոտեցում և քաղաքական կամք։ Առաջարկվող լուծումներից են տեխնիկապես անսարք և բարձր արտանետումներ ունեցող մեքենաների շահագործման սահմանափակումը, լուսացույցների աշխատանքի օպտիմալացումը՝ երթևեկության հոսքերին համապատասխան, ինչպես նաև կայանատեղիների արդյունավետ կառավարումը։
Հարությունյանի խոսքով՝ այս քայլերը կարող են միաժամանակ նպաստել խցանումների, օդի աղտոտվածության, աղմուկի և վթարների ռիսկի նվազեցմանը։
Միաժամանակ նա ընդգծեց հանրային տրանսպորտի և հեծանվային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը՝ որպես մասնավոր ավտոմեքենային իրական այլընտրանք։
«Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նոր ճանապարհների կառուցումը հաճախ միայն ժամանակավոր թեթևացում է ապահովում, իսկ երկարաժամկետ լուծումը երթևեկության ճիշտ կազմակերպումն ու առկա ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումն է»,– ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով լուսացույցների աշխատանքին և հոսքերի կառավարմանը՝ նա նշեց, որ իրավիճակը զգալիորեն բարելավելու համար պարտադիր չեն թանկարժեք տեխնոլոգիական լուծումները. օրվա տարբեր ժամերին տրանսպորտային հոսքերի ուղղությունների ճիշտ հաշվարկն ու ժամանակային օպտիմալացումը կարող են արագ արդյունք ապահովել։
«Պարտադիր չէ, որ բոլոր լուծումները ահռելի ներդրումներ պահանջեն։ Կարելի է Երևանի վիճակը շատ թեթևացնել ճիշտ կազմակերպման և վարչական մեթոդների միջոցով», - վստահեցրեց Հարությունյանը։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի
կարծիքով` մայրաքաղաքում խցանումների պատճառը ամեն օր ավելացող մեքենաներն են, ոչ թե նոր շինթույլտվությունները: