https://arm.sputniknews.ru/20261116/vorvonq-en-khcanumneri-pattsharnern-yst-erevani-qaghaqapeti-109377976.html
Որո՞նք են խցանումների պատճառներն ըստ Երևանի քաղաքապետի
Որո՞նք են խցանումների պատճառներն ըստ Երևանի քաղաքապետի
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը նշում է, որ Երևանի մետրոպոլիտենում 10 տարում ուղևորափոխադրումների քանակը կրկնապատկվել է: 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T11:03+0400
2026-11-16T11:03+0400
2026-11-16T11:46+0400
խցանում
երևան
երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/09/98584423_0:0:1200:676_1920x0_80_0_0_4f0d5efc3c50edbc94d900035c9db2c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով` մայրաքաղաքում խցանումների պատճառը ամեն օր ավելացող մեքենաներն են, ոչ թե նոր շինթույլտվությունները: Այս մասին նա հայտարարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։Նրա խոսքով՝ Երևանում մեքենաներն ավելացել են, որովհետև ՀՀ-ում տնտեսությունն աճում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և գնում են մեքենա։ Դրան զուգահեռ մեքենա վարելու մշակույթը դարձել է փնթի, ու դա չպետք է հանդուրժել:Ըստ Ավինյանի՝ պետք է պոտենցիալ կարգավորումներից խոսել ու դրանք դնել հանրային քննարկման:Քաղաքապետն ընդգծեց՝ այդ կարգավորումները վերաբերելու են և՛ քաղաքը տարբեր գոտիների բաժանելուն, և՛ առանձնացված ավտոբուսային գծերին, և՛ տարատեսակ կարգավորումներին, որոնք Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ տիրույթից դուրս են։Երևանի քաղաքապետը նաև մի շեշտադրում արեց՝ ընդգծելով, որ մետրոպոլիտենում 2016-ից ընդհանուր ուղևորափոխադրումների քանակը կրկնապատկվել է, հասել է մոտ 23 միլիոնի։«2016-ի 10 ամսում 12-13 մլն էր, այսօր այդ թիվը հասնում է շուրջ 23 մլն-ի: Երևանում հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների քանակը նույնպես ավելացել է 60-70%-ով, օրական մոտ 530 հազար վալիդացիա ենք ունենում (մետրոն ներառյալ)»,- ասաց նա:Ի դեպ, ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, նոյեմբերի 10-ին տեսանյութ էր հրապարակել, որում առանց անուններ նշելու քննադատում ու հեգնում էր Երևանի խցանումների դեմ պայքարի համար պատասխանատու անձանց` միաժամանակ ակնարկելով, որ դա ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինթույլտվություններ տալը։ Աննա Հակոբյանի այս տեսանյութը սոցցանցի իր էջում վերահրապարակել է ՀՀ Անվտանգության քարտուղար Ալեն Սիմոնյանը, ինչը հետաքրքրական է հատկապես մամուլի այն հրապարակումների ֆոնին, թե ՔՊ–ի ներսում լուրջ մրցակցություն կա քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի միջև։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/09/98584423_85:0:986:676_1920x0_80_0_0_e04a209d9b565a3c75f954fa4ad6c44d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խցանում, երևան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
խցանում, երևան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
Որո՞նք են խցանումների պատճառներն ըստ Երևանի քաղաքապետի
11:03 16.11.2026 (Թարմացված է: 11:46 16.11.2026) Տիգրան Ավինյանը նշում է, որ Երևանի մետրոպոլիտենում 10 տարում ուղևորափոխադրումների քանակը կրկնապատկվել է:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով` մայրաքաղաքում խցանումների պատճառը ամեն օր ավելացող մեքենաներն են, ոչ թե նոր շինթույլտվությունները: Այս մասին նա հայտարարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Խցանումների հարցում բազմաբնակարան շենքերն ու նոր շինթույլտվությունները կապ չունեն ու ավտոմատ կերպով չեն ազդում երթևեկության վրա: Այսօր մենք ապրում ենք սահմանափակումներով, որովհետև այս քանակի մեքենաները բոլորիս սահմանափակել են։ Սահմանափակել են հանրային տրանսպորտը, իսկ այն չի աշխատում վատ, որովհետև ավտոբուսներն ու տրոլեյբուսները քիչ են, այլ հանրային տրանսպորտն ունենում է խնդիրներ էն ժամերին, երբ մարդատար մեքենաների քանակով մենք ահռելի ծածկույթ ենք ապահովում, ու պիկ ժամերին մեր հանրային տրանսպորտը չի կարողանում հասնել կանգառ»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ Երևանում մեքենաներն ավելացել են, որովհետև ՀՀ-ում տնտեսությունն աճում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և գնում են մեքենա։ Դրան զուգահեռ մեքենա վարելու մշակույթը դարձել է փնթի, ու դա չպետք է հանդուրժել:
Ըստ Ավինյանի՝ պետք է պոտենցիալ կարգավորումներից խոսել ու դրանք դնել հանրային քննարկման:
Քաղաքապետն ընդգծեց՝ այդ կարգավորումները վերաբերելու են և՛ քաղաքը տարբեր գոտիների բաժանելուն, և՛ առանձնացված ավտոբուսային գծերին, և՛ տարատեսակ կարգավորումներին, որոնք Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ տիրույթից դուրս են։
Երևանի քաղաքապետը նաև մի շեշտադրում արեց՝ ընդգծելով, որ մետրոպոլիտենում 2016-ից ընդհանուր ուղևորափոխադրումների քանակը կրկնապատկվել է, հասել է մոտ 23 միլիոնի։
«2016-ի 10 ամսում 12-13 մլն էր, այսօր այդ թիվը հասնում է շուրջ 23 մլն-ի: Երևանում հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների քանակը նույնպես ավելացել է 60-70%-ով, օրական մոտ 530 հազար վալիդացիա ենք ունենում (մետրոն ներառյալ)»,- ասաց նա:
Ի դեպ, ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, նոյեմբերի 10-ին
տեսանյութ էր հրապարակել, որում առանց անուններ նշելու քննադատում ու հեգնում էր Երևանի խցանումների դեմ պայքարի համար պատասխանատու անձանց` միաժամանակ ակնարկելով, որ դա ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինթույլտվություններ տալը։ Աննա Հակոբյանի այս տեսանյութը սոցցանցի իր էջում վերահրապարակել է ՀՀ Անվտանգության քարտուղար Ալեն Սիմոնյանը, ինչը հետաքրքրական է հատկապես մամուլի այն հրապարակումների ֆոնին, թե ՔՊ–ի ներսում լուրջ մրցակցություն կա քաղաքապետ
Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի միջև։