https://arm.sputniknews.ru/20261120/vstah-em-bzhshkakan-skhal-ka-pastabany-armavirum-krakvocic-mahacats-arcakhcu-masin-109591749.html
Վստահ եմ՝ բժշկական սխալ կա․ փաստաբանը՝ Արմավիրում կրակոցից մահացած արցախցու մասին
Վստահ եմ՝ բժշկական սխալ կա․ փաստաբանը՝ Արմավիրում կրակոցից մահացած արցախցու մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանն արդեն հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T17:24+0400
2026-11-20T17:24+0400
2026-11-20T17:25+0400
հայաստան
արցախցի
մահ
ռոման երիցյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/07/103214371_0:0:1500:844_1920x0_80_0_0_6c53ffb810219676a5ab4480d337e3f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արմավիրում «Տիր» օդաճնշիչ հրացանի պատահական կրակոցի հետևանքով 24-ամյա երիտասարդի մահվան պատճառը կարող էր բժշկական սխալը լինել։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ի երեկոյան Արմավիրի Արևիկ գյուղի իր տան բակում 25-ամյա տղամարդը «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։ Տղամարդը նոյեմբերի 19-ին մահացել է հիվանդանոցում, իսկ 25-ամյա տղամարդը ձերբակալվել է։ ԶԼՄ-ները գրել էին, որ դեպքը տեղի է ունեցել արցախցիների ընտանիքում։Երիցյանի խոսքով՝ ընտանիքներն այժմ շատ ծանր հոգեբանական վիճակում են, իսկ մեղադրյալի կարգավիճակում հայտնված 25-ամյա երիտասարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, ունի 1 անչափահաս երեխա, կինն էլ հղիության 9-րդ ամսում է։Փաստաբանն արդեն հաղորդում է ներկայացրել նախաքննական մարմնին, որ անձի կյանքից զրկվելու պատճառը ոչ թե օդամղիչ հրացանից ստացված վնասվածքն է, այլ բժշկական սխալը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/07/103214371_190:0:1315:844_1920x0_80_0_0_2605d970da02bf85d4b26cb69dd17aa4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախցի, մահ, ռոման երիցյան
հայաստան, արցախցի, մահ, ռոման երիցյան
Վստահ եմ՝ բժշկական սխալ կա․ փաստաբանը՝ Արմավիրում կրակոցից մահացած արցախցու մասին
17:24 20.11.2026 (Թարմացված է: 17:25 20.11.2026) Փաստաբանն արդեն հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արմավիրում «Տիր» օդաճնշիչ հրացանի պատահական կրակոցի հետևանքով 24-ամյա երիտասարդի մահվան պատճառը կարող էր բժշկական սխալը լինել։
Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ի երեկոյան Արմավիրի Արևիկ գյուղի իր տան բակում 25-ամյա տղամարդը «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։ Տղամարդը նոյեմբերի 19-ին մահացել է հիվանդանոցում, իսկ 25-ամյա տղամարդը ձերբակալվել է։ ԶԼՄ-ները գրել էին, որ դեպքը տեղի է ունեցել արցախցիների ընտանիքում։
Երիցյանի խոսքով՝ ընտանիքներն այժմ շատ ծանր հոգեբանական վիճակում են, իսկ մեղադրյալի կարգավիճակում հայտնված 25-ամյա երիտասարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, ունի 1 անչափահաս երեխա, կինն էլ հղիության 9-րդ ամսում է։
«Օդամղիչ հրացանով ստացված վնասվածքից հետո այդ տղան գտնվում էր լրիվ գիտակցության մեջ։ Տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, 2 ժամ անկապ հետազոտություններ իրականացնելուց հետո որոշում է կայացվել կատարել վիրահատություն, սակայն տղան վիրահատարանում մահացել է սովորական «Տիր» հրացանով ստացված վնասվածքի հետևանքով, որ անգամ շշի վրա կրակում ես՝ որևէ հետևանք չի թողնում»,- նշում է Երիցյանը, որը ստանձնել է կրակոց արձակած երիտասարդի իրավական պաշտպանությունը։
Փաստաբանն արդեն հաղորդում է ներկայացրել նախաքննական մարմնին, որ անձի կյանքից զրկվելու պատճառը ոչ թե օդամղիչ հրացանից ստացված վնասվածքն է, այլ բժշկական սխալը։