https://arm.sputniknews.ru/20261120/sa-irakanum-blefi-qaghaqakanutjun-e-tevanjany-5-arajark-e-arel-pashinjanin-109600213.html
Սա իրականում բլեֆի քաղաքականություն է. Թևանյանը 5 առաջարկ է արել Փաշինյանին
Սա իրականում բլեֆի քաղաքականություն է. Թևանյանը 5 առաջարկ է արել Փաշինյանին
Sputnik Արմենիա
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդը հիշեցրել է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և այս սկզբունքը կոպտորեն խախտվել է ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T21:27+0400
2026-11-20T21:27+0400
2026-11-20T21:31+0400
անդրանիկ թևանյան
նիկոլ փաշինյան
ազգային ժողովի ընտրություններ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/0e/87786172_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5635009be726e6a161b44280c24219e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը ներքաղաքական միակ լեգիտիմ օրակարգն է, մնացածն ընդամենը կեղծ օրակարգեր են։ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից 5 կետից առաջարկ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Թևանյանը հիշեցրել է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և այս սկզբունքը կոպտորեն խախտվել է ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ։ «Ըստ այդմ՝ ներկա խորհրդարանը լեգիտիմ չէ (այս հարցում բոլոր քաղաքական ուժերն ունեն ընդհանուր հայտարար)։ Օրվա իշխանությունն առավել ևս լեգիտիմ չէ»,– գրել է նա։ Նշել է` «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական հանրաքվե անցկացնելու մանդատ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է Ալիևի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը թույլ չտալու մանդատ։ Նա այն համոզմանն է, որ Փաշինյանի պահվածքը հիմա նման է քաղաքական ահաբեկչի պահվածքի. նա պատանդ է վերցրել ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, բանտերը լցրել է քաղբանտարկյալներով և շանտաժի է ենթարկում մեզ։ «Փաշինյանը հայտարարում է` եթե իր պահանջները չբավարարվեն, և խորհրդարանական ընդդիմությունը չտրամադրի սահմանադրական հանրաքվեի գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ ձայները, ապա ինքը կգնա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փ.-ն «սպառնում» է հրաժարական ներկայացնել և նախաձեռնել արտահերթ ընտրությունների գործընթաց։ Սա, իրականում, բլեֆի քաղաքականություն է, քանի որ Նիկոլ Փ.-ի համար արտահերթ ընտրությունները ռիսկային են»,– հայտարարել է Թևանյանը։ Նրա խոսքով` ի տարբերություն 2021 թվականի՝ ընդդիմադիր ուժերը երաշխիք չեն տա, որ նրա հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Բացի այդ, անկանխատեսելի կլինի ընտրության ելքը. եթե Փաշինյանը ցանկանում է արտահերթ ընտրություններ, ապա ընդդիմության հետ բանակցելու կարիք չկա. թող հրաժարական տա, մնացածը կերևա։ Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ` նախընտրական շրջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո խուզարկություններ իրականացվեցին։Թևանյանը ձերբակալվեցմայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։Մայիսի 23-ին նա կալանավորվեցև կալանքի տակ է մինչ օրս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/0e/87786172_11:0:1434:1067_1920x0_80_0_0_2a53d590cf441dd98d20cfde6d6ede2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
անդրանիկ թևանյան, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Սա իրականում բլեֆի քաղաքականություն է. Թևանյանը 5 առաջարկ է արել Փաշինյանին
21:27 20.11.2026 (Թարմացված է: 21:31 20.11.2026) «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդը հիշեցրել է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և այս սկզբունքը կոպտորեն խախտվել է ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը ներքաղաքական միակ լեգիտիմ օրակարգն է, մնացածն ընդամենը կեղծ օրակարգեր են։ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից 5 կետից
առաջարկ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Թևանյանը հիշեցրել է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և այս սկզբունքը կոպտորեն խախտվել է ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ։
«Ըստ այդմ՝ ներկա խորհրդարանը լեգիտիմ չէ (այս հարցում բոլոր քաղաքական ուժերն ունեն ընդհանուր հայտարար)։ Օրվա իշխանությունն առավել ևս լեգիտիմ չէ»,– գրել է նա։
Նշել է` «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական հանրաքվե անցկացնելու մանդատ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է Ալիևի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը թույլ չտալու մանդատ։
«Քաղաքացի Նիկոլ Փ.-ն պնդում է, որ եթե մեր Սահմանադրությունից չհանենք հղումը ՀՀ անկախության հռչակագրի, ապա խաղաղություն չի լինի, այլ պատերազմ կլինի։ Դա կեղծ պնդում է, քանզի խաղաղության օրակարգը հնարավոր է կյանքի կոչել ոչ թե Ալիևի նախապայմանները բավարարելով և որևէ նշանակություն չունեցող թղթեր ստորագրելով, այլ հայ-ադրբեջանական գործընթացում միջնորդ-երաշխավորների առկայության, ինչպես նաև ուժերի հավասարակշռության ապահովման միջոցով»,– ընդգծել է Թևանյանը։
Նա այն համոզմանն է, որ Փաշինյանի պահվածքը հիմա նման է քաղաքական ահաբեկչի պահվածքի. նա պատանդ է վերցրել ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, բանտերը լցրել է քաղբանտարկյալներով և շանտաժի է ենթարկում մեզ։
«Փաշինյանը հայտարարում է` եթե իր պահանջները չբավարարվեն, և խորհրդարանական ընդդիմությունը չտրամադրի սահմանադրական հանրաքվեի գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ ձայները, ապա ինքը կգնա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փ.-ն «սպառնում» է հրաժարական ներկայացնել և նախաձեռնել արտահերթ ընտրությունների գործընթաց։ Սա, իրականում, բլեֆի քաղաքականություն է, քանի որ Նիկոլ Փ.-ի համար արտահերթ ընտրությունները ռիսկային են»,– հայտարարել է Թևանյանը։
Նրա խոսքով` ի տարբերություն 2021 թվականի՝ ընդդիմադիր ուժերը երաշխիք չեն տա, որ նրա հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Բացի այդ, անկանխատեսելի կլինի ընտրության ելքը. եթե Փաշինյանը ցանկանում է արտահերթ ընտրություններ, ապա ընդդիմության հետ բանակցելու կարիք չկա. թող հրաժարական տա, մնացածը կերևա։
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ` նախընտրական շրջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո խուզարկություններ իրականացվեցին։
Թևանյանը
ձերբակալվեցմայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա
կալանավորվեցև կալանքի տակ է մինչ օրս։