https://arm.sputniknews.ru/20261120/qajaranagarak-tshanaparhi-shinararutjunn-avartvats-e-shurj-60-tvokvosvov-109571919.html
Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
Sputnik Արմենիա
Շինարարությունում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և տարբեր նշանակության 228 միավոր շինարարական տեխնիկա։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T11:25+0400
2026-11-20T11:25+0400
2026-11-20T11:29+0400
հայաստան
քաջարան
թունել
ագարակ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/05/17/89274665_0:120:1280:840_1920x0_80_0_0_2d3a531eadb12eefa94cc0ed6ffac989.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ըստ հիմնադրամի՝ շինարարությունում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տարբեր նշանակության շինարարական տեխնիկա։«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հիշեցրել է , որ Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը ներառում է ճանապարհային գրեթե բոլոր ենթակառուցվածքները՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ և այլ արհեստական կառուցվածքներ։ Զգալի ծավալ են կազմում նաև հաղորդուղիների տեղափոխման և կառուցման աշխատանքները։Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ Ագարակ-Քաջարան նոր մայրուղու շինարարությունը կավարտվի 2027 թվականի վերջին կամ 2028 թվականի առաջին կիսամյակում։ Նշենք, որ Քաջարան-Ագարակ 32–կիլոմետրանոց հատվածը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը։Սյունիքի մարզում իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի չորրորդ մասով նախատեսվում է Ագարակից մինչև Քաջարան 32 կմ ճանապարհ կառուցել (ներառում է 5 տրանսպորտային հանգույց, 2 նոր թունել և 15 նոր կամուրջ): Բացի այդ, նախատեսվում է կառուցել Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելը և հարակից 4 կմ երկարությամբ ճանապարհները: Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով։
քաջարան
թունել
ագարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/05/17/89274665_0:0:1280:960_1920x0_80_0_0_212c10bfe600dadf0f707b0185bba2f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաջարան, թունել, ագարակ
հայաստան, քաջարան, թունել, ագարակ
Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
11:25 20.11.2026 (Թարմացված է: 11:29 20.11.2026) Շինարարությունում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և տարբեր նշանակության 228 միավոր շինարարական տեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է։ Այս մասին տեղեկացնում է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ աշխատանքներն արդեն ունեն ավարտվածության բարձր ցուցանիշ։ Օրինակ` թունելների հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, իսկ բարդ ռելիեֆային պայմաններում հողային աշխատանքների ավելի քան 90 տոկոսն արդեն իրականացվել է։Այս փուլում ակտիվորեն շարունակվում են կամուրջների, հենապատերի կառուցման, ինչպես նաև թունելների ներքին երեսպատման և հարդարման աշխատանքները։»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ հիմնադրամի՝ շինարարությունում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տարբեր նշանակության շինարարական տեխնիկա։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հիշեցրել է , որ Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը ներառում է ճանապարհային գրեթե բոլոր ենթակառուցվածքները՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ և այլ արհեստական կառուցվածքներ։ Զգալի ծավալ են կազմում նաև հաղորդուղիների տեղափոխման և կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 9-ին
հայտնել էր, որ Ագարակ-Քաջարան նոր մայրուղու շինարարությունը կավարտվի 2027 թվականի վերջին կամ 2028 թվականի առաջին կիսամյակում։
Նշենք, որ Քաջարան-Ագարակ 32–կիլոմետրանոց հատվածը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը։
Սյունիքի մարզում իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի չորրորդ մասով նախատեսվում է Ագարակից մինչև Քաջարան 32 կմ ճանապարհ կառուցել (ներառում է 5 տրանսպորտային հանգույց, 2 նոր թունել և 15 նոր կամուրջ): Բացի այդ, նախատեսվում է կառուցել Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելը և հարակից 4 կմ երկարությամբ ճանապարհները: Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով։