https://arm.sputniknews.ru/20261109/agarak-qajaran-majrughu-shinararutjuny-kavartvi-2028-tvakani-arajin-kisamjakic-voch-ush-109130863.html
Ագարակ-Քաջարան մայրուղու շինարարությունը կավարտվի 2028 թվականի առաջին կիսամյակից ոչ ուշ
Ագարակ-Քաջարան մայրուղու շինարարությունը կավարտվի 2028 թվականի առաջին կիսամյակից ոչ ուշ
Sputnik Արմենիա
Կսկսվի նաև Քաջարան-Սիսիան հատվածի՝ ներառյալ Բարգուշատի 8,6 կմ երկարությամբ թունելի շինարարության նախապատրաստական փուլը: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T18:14+0400
2026-11-09T18:14+0400
2026-11-09T18:14+0400
ագարակ
քաջարան
ճանապարհ
թունել
դավիթ խուդաթյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/11/98904783_0:0:960:540_1920x0_80_0_0_1f13d6242bf09b3acec5b8610f52c3d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ագարակ-Քաջարան նոր մայրուղու շինարարությունը կավարտվի 2027 թվականի վերջին կամ 2028 թվականի առաջին կիսամյակում։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Հստակ ժամկետները կախված են նաև եղանակային պայմաններից, քանի որ Սյունիքի բարձրլեռնային շրջաններում ձմռանը հնարավոր են առատ տեղումներ։Խոսելով Հյուսիս-Հարավ մայրուղու մյուս հատվածների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ շարունակվելու է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը, որը կօգնի մայրուղին շարունակել դեպի Սիսիան՝ շրջանցելով Կապանը:Ընդհանուր առմամբ Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածների շինարարության համար կհատկացվի մոտ 68,4 մլրդ դրամ (187 մլն դոլար)։Ագարակ-Սիսիան նոր ճանապարհի ամբողջական ավարտից հետո այնտեղով երթևեկությունը ներկայիս 3-4 ժամից կկրճատվի մինչև 2 ժամ, իսկ մինչև Երևան՝ 7-ից դառնալով 5 ժամ:Ընդհանուր առմամբ, Հյուսիս-Հարավ նախագիծը ենթադրում է Հայաստանի միջազգային ավտոմայրուղիների կառուցում կամ վերակառուցում՝ Իրանից մինչև վրացական սահման՝ Բավրայի ուղղությամբ և Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան ելքով։
ագարակ
քաջարան
թունել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/11/98904783_125:0:845:540_1920x0_80_0_0_0035b17dec5ba16ceaa8668f8c70ad15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ագարակ, քաջարան, ճանապարհ, թունել, դավիթ խուդաթյան
ագարակ, քաջարան, ճանապարհ, թունել, դավիթ խուդաթյան
Ագարակ-Քաջարան մայրուղու շինարարությունը կավարտվի 2028 թվականի առաջին կիսամյակից ոչ ուշ
Կսկսվի նաև Քաջարան-Սիսիան հատվածի՝ ներառյալ Բարգուշատի 8,6 կմ երկարությամբ թունելի շինարարության նախապատրաստական փուլը:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ագարակ-Քաջարան նոր մայրուղու շինարարությունը կավարտվի 2027 թվականի վերջին կամ 2028 թվականի առաջին կիսամյակում։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Հստակ ժամկետները կախված են նաև եղանակային պայմաններից, քանի որ Սյունիքի բարձրլեռնային շրջաններում ձմռանը հնարավոր են առատ տեղումներ։
Խոսելով Հյուսիս-Հարավ մայրուղու մյուս հատվածների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ շարունակվելու է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը, որը կօգնի մայրուղին շարունակել դեպի Սիսիան՝ շրջանցելով Կապանը:
Կկիսվի նաև Քաջարան-Սիսիան հատվածի՝ ներառյալ 8,6 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի կառուցման նախապատրաստական աշխատանքների փուլը. այն դառնալու է երկրի ամենաերկար ավտոմոբիլային թունելը:
Ընդհանուր առմամբ Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածների շինարարության համար կհատկացվի մոտ 68,4 մլրդ դրամ (187 մլն դոլար)։
Ագարակ-Սիսիան նոր ճանապարհի ամբողջական ավարտից հետո այնտեղով երթևեկությունը ներկայիս 3-4 ժամից կկրճատվի մինչև 2 ժամ, իսկ մինչև Երևան՝ 7-ից դառնալով 5 ժամ:
Ընդհանուր առմամբ, Հյուսիս-Հարավ նախագիծը ենթադրում է Հայաստանի միջազգային ավտոմայրուղիների կառուցում կամ վերակառուցում՝ Իրանից մինչև վրացական սահման՝ Բավրայի ուղղությամբ և Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան ելքով։