00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:39
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոր անձնագրի շնորհանդեսի համար ծախսվել է 176 մլն դրամ. «Հրապարակ»

Բաժանորդագրվել
Ի դեպ, ըստ պարբերականի, ծառայություններ մատուցող ընկերության հետ պայմանագիր է կնքվել առանց մրցույթի:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ներքին գործերի նախարարությունը կենսաչափական նոր անձնագրի շնորհանդեսի համար ավելի քան 176 մլն դրամ է ծախսել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ այս մասին տեղեկացել են «Մեկ անձից գնումների» հարթակից:
«ՆԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ և 176 մլն 32 հազար 56 դրամ գումար վճարել։ ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ ծառայության մատուցումը կապված է «Հայփաս» հարթակի` նոր անձնագրերի տպագրության հետ։ Այդ գումարով հոկտեմբերի 31-ին կառավարական շենքի ներքին բակում տեղի է ունեցել կենսաչափական անձնագրին նվիրված միջոցառում` համերգ, որի մեջ ներառվել են լուսային, ձայնային տեխնիկա, բեմի պատրաստում, ֆոտոզոնա, գորգեր, թարգմանչական սարքեր, մոնտաժ, ինչպես նաև հրավիրատոմս և անձնագրային թեմատիկ դեկորի պատրաստում։ Անձնագրի դեկորները 20 հատ են եղել, յուրաքանչյուրի արժեքը՝ 800 հազար դրամ։ Խոսքը Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրերի մակետների մասին է»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ։ 11 մլն դրամ էլ հատկացվել է որպես կազմակերպչական հոնորար։
Պարբերականը նաև հայտնում է, որ «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2013-ին, սակայն մինչև 2025-ը պետական գնումներին չի մասնակցել։ 2024-ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի 180 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրել ընկերությանը՝ տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գրության հիման վրա։
Նշենք, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ–ում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։ Արդեն իսկ դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը, սակայն քաղաքացիների մոտ եղածները` մինչ ժամկետի լրանալը, դեռևս գործում են։
Լրահոս
0