https://arm.sputniknews.ru/20261120/hh-agni-nakhkin-khvosnaky-lehastanum-despan-e-nshanakvel-109589836.html
ՀՀ ԱԳՆ–ի նախկին խոսնակը Լեհաստանում դեսպան է նշանակվել
ՀՀ ԱԳՆ–ի նախկին խոսնակը Լեհաստանում դեսպան է նշանակվել
Sputnik Արմենիա
40-ամյա Հունանյանի նստավայրը Վարշավան է լինելու։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T16:57+0400
2026-11-20T16:57+0400
2026-11-20T17:03+0400
հայաստան
վահան հունանյան
դեսպան
լեհաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/08/34077941_0:33:1600:934_1920x0_80_0_0_b516efc0147a7bdc0a6919e06add040b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Հունանյանը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից։Նստավայրը լինելու է մայրաքաղաք Վարշավան։Վահան Հունանյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ապա ստացել է եվրոպագետի որակավորում։2011-2012 թվականներին սովորել է նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում։Հունանյանը ԱԳՆ–ում աշխատել է 2012 թվականից` ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում։ 2013-2017 թթ. աշխատել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում՝ նախ որպես կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։2018-2020 թթ. նա եղել է այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, իսկ 2020-2021 թվականներին՝ Ավինյանի խորհրդականը։ 2021 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար, սակայն 2 տարի անց սեփական դիմումի համաձայն հեռացել է այդ պաշտոնից։ 2025 թվականի հունվարից զբաղեցնում էր ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը։Նա տիրապետում է անգլերենի, ռուսերենի և լեհերենի։Հայաստանը ՌԴ–ում նոր դեսպան ունի
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/08/34077941_180:0:1600:1065_1920x0_80_0_0_f303ae2de4e693f7b0e236c98d385950.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահան հունանյան, դեսպան, լեհաստան
հայաստան, վահան հունանյան, դեսպան, լեհաստան
ՀՀ ԱԳՆ–ի նախկին խոսնակը Լեհաստանում դեսպան է նշանակվել
16:57 20.11.2026 (Թարմացված է: 17:03 20.11.2026) 40-ամյա Հունանյանի նստավայրը Վարշավան է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Հունանյանը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ նախագահի հրամանագրերից։
«Վահան Հունանյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,– ասված է հրամանագրում։
Նստավայրը լինելու է մայրաքաղաք Վարշավան։
Վահան Հունանյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ապա ստացել է եվրոպագետի որակավորում։
2011-2012 թվականներին սովորել է նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում։
Հունանյանը ԱԳՆ–ում աշխատել է 2012 թվականից` ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում։ 2013-2017 թթ. աշխատել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում՝ նախ որպես կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։
2018-2020 թթ. նա եղել է այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, իսկ 2020-2021 թվականներին՝ Ավինյանի խորհրդականը։ 2021 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար, սակայն 2 տարի անց սեփական դիմումի համաձայն հեռացել է այդ պաշտոնից։ 2025 թվականի հունվարից զբաղեցնում էր ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը։
Նա տիրապետում է անգլերենի, ռուսերենի և լեհերենի։