https://arm.sputniknews.ru/20261119/nvor-sahmanadrutjan-mej-emin-andamakcelu-veraberjal-voreve-ket-chka-alen-simvonjan-109559908.html
Նոր Սահմանադրության մեջ ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ որևէ կետ չկա. Ալեն Սիմոնյան
Նոր Սահմանադրության մեջ ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ որևէ կետ չկա. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի աղմկահարույց հոդվածին։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T22:54+0400
2026-11-19T22:54+0400
2026-11-19T23:03+0400
հայաստան
սահմանադրություն
ալեն սիմոնյան
արմեն գրիգորյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109560038_0:0:1399:787_1920x0_80_0_0_cbd8c658bd9578cb05ce7deba6ad0e11.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության մեջ ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ որևէ կետ, ամրագրում չկա։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս հոդված էր գրել ԵՄ-ին անդամակցելու վտանգների մասին և նշել, որ Սահմանադրական խորհուրդը քննարկում է Սահմանադրության նախագծում ներառել Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը։Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109560038_111:0:1160:787_1920x0_80_0_0_d680200a63ad4fc6be4fcf30bc732beb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանադրություն, ալեն սիմոնյան, արմեն գրիգորյան
հայաստան, սահմանադրություն, ալեն սիմոնյան, արմեն գրիգորյան
Նոր Սահմանադրության մեջ ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ որևէ կետ չկա. Ալեն Սիմոնյան
22:54 19.11.2026 (Թարմացված է: 23:03 19.11.2026) ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի աղմկահարույց հոդվածին։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության մեջ ԵՄ–ին անդամակցելու վերաբերյալ որևէ կետ, ամրագրում չկա։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս հոդված էր գրել ԵՄ-ին անդամակցելու վտանգների մասին և նշել, որ Սահմանադրական խորհուրդը քննարկում է Սահմանադրության նախագծում ներառել Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը։
«Սահմանադրության փոփոխությունների մեջ նման բան չկա։ Համարում եմ, որ նման բան արձանագրելու կարիք չունենք։ Սահմանադրական բարեփոխումների նպատակը դրա մեջ չէ։ Եթե չեմ սխալվում, նման առաջարկ եղել է որոշ քաղաքական ուժերի կողմից, բայց նման բան չկա»,– ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը
քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն
ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը
խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։