https://arm.sputniknews.ru/20261119/90-akannerin-anhet-kvoratsneri-harcvov-minch-ors-arajyntac-chka-kkhmk-pashtvonja-109537666.html
90-ականներին անհետ կորածների հարցով մինչ օրս առաջընթաց չկա․ ԿԽՄԿ պաշտոնյա
90-ականներին անհետ կորածների հարցով մինչ օրս առաջընթաց չկա․ ԿԽՄԿ պաշտոնյա
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտադիր են մեկմեկու ճանապարհային քարտեզներ փոխանցել։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T14:49+0400
2026-11-19T14:49+0400
2026-11-19T15:02+0400
անհետ կորած
հայ գերիներ, անհետ կորածներ
արցախյան պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/1d/92888358_0:0:1600:901_1920x0_80_0_0_afd24cd9e035cd1fa467765fea3023b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. 90-ականների Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների հարցով մինչ օրս առաջընթաց չկա։ Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դափնե Մարեն։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմից այս պահին անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, որոնցից շուրջ 800-ը՝ 90-ականների պատերազմի հետևանքով։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ բազմաթիվ հարազատներ պնդում են, թե այս կամ այն անձը գերի է Ադրբեջանում, Մարեն նշեց՝ ԿԽՄԿ-ն ցանկացած դեպքում անձին դիտարկում է որպես անհետ կորած և աշխատանքներ տանում նրա ճակատագրի պարզաբանման ուղղությամբ՝ չքննարկելով անհետացման պատճառները։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մեկնելու է Ադրբեջան։ Նա նաև հայտնեց, որ Հաջիևի հետ արդեն քննարկել է անհետ կորած անձանց խնդիրը։Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորած է համարվում 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2026-ի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհետ կորած անձանց խնդրի հետ, նրանցից շուրջ 800-ն անհետ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից, մյուսները՝ 2020 թ․ և դրան հաջորդած իրադարձություններից հետո։2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/1d/92888358_177:0:1600:1067_1920x0_80_0_0_daecf816cdd58bcce48eb9f2e6625762.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախյան պատերազմ
անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախյան պատերազմ
90-ականներին անհետ կորածների հարցով մինչ օրս առաջընթաց չկա․ ԿԽՄԿ պաշտոնյա
14:49 19.11.2026 (Թարմացված է: 15:02 19.11.2026) Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտադիր են մեկմեկու ճանապարհային քարտեզներ փոխանցել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. 90-ականների Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների հարցով մինչ օրս առաջընթաց չկա։ Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դափնե Մարեն։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմից այս պահին անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, որոնցից շուրջ 800-ը՝ 90-ականների պատերազմի հետևանքով։
«Այս ընթացքում, երբ սկսվում է գործընթաց ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ, մենք հույս ունենք, որ կունենանք որոշակի քայլեր, որոնք կբերեն, ի վերջո, պարզաբանման»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մարեն։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ բազմաթիվ հարազատներ պնդում են, թե այս կամ այն անձը գերի է Ադրբեջանում, Մարեն նշեց՝ ԿԽՄԿ-ն ցանկացած դեպքում անձին դիտարկում է որպես անհետ կորած և աշխատանքներ տանում նրա ճակատագրի պարզաբանման ուղղությամբ՝ չքննարկելով անհետացման պատճառները։
«Մենք գրանցում ենք մարդու անհետացման հետ կապված բոլոր հանգամանքները, սակայն մեզ համար բոլոր այդ անձինք հավասարաչափ անհետ կորած դեպքեր են համարվում, և բնականաբար մենք բոլոր այդ դեպքերին անդրադառնում ենք հավասարապես»,- նշեց Մարեն։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մեկնելու է Ադրբեջան։ Նա նաև հայտնեց, որ Հաջիևի հետ արդեն քննարկել է անհետ կորած անձանց խնդիրը։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորած է համարվում 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2026-ի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհետ կորած անձանց խնդրի հետ, նրանցից շուրջ 800-ն անհետ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից, մյուսները՝ 2020 թ․ և դրան հաջորդած իրադարձություններից հետո։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։