00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ալիևի հետ Դուբլինում քննարկել ենք անհետ կորած անձանց ճակատագիրը. Փաշինյան

© SputnikՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ այս հարցի շուրջ կա մեծ անվստահություն թե անհետ կորածների հարազատների կողմից, թե երկու երկրների կողմից իրար հանդեպ։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Դուբլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցն առավել ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրը։ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովի բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ անհետ կորած անձանց վերաբերող որոշ հարցեր ՀՀ տարածքից և կառավարության լիազորությունից դուրս են, դրա համար էլ առանց միջազգային համագործակցության, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման անհնար է հասնել հարցի լուծման։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհետ կորած անձանց խնդրի հետ, նրանցից շուրջ 800-ն անհետ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից, մյուսները՝ 2020 թ․ և դրան հաջորդած իրադարձություններից հետո։
«Ակնհայտ է, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է»,- շեշտեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրներից ու բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն, այդ թվում՝ անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության հանդեպ։
«Մարդիկ կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան գիտի և չի ասում»,- նշեց Փաշինյանը։
Վստահեցնում է, որ միջազգային ամենաբարձր մակարդակներում հարցը քննարկելու արդյունքում չունի այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնի է պահում և չի ներկայացնում անհետ կորած անձանց հարազատներին։
Հարցի շուրջ անվստահություն կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև․ փոխադարձաբար երկրները մտածում են, որ մեկն ունի տեղեկատվություն, որը չի կիսում մյուսի հետ։
«Ադրբեջանը կարծում է, որ մենք ունենք տեղեկություններ, որոնք չեն կիսում իրենց հետ։ Մենք էլ, բնականաբար, կարծում ենք, որ իրենք ունեն տեղեկություններ, որ չեն կիսում մեզ հետ։ Եվ ահա այս անորոշության պայմաններում մենք պետք է լուծենք շատ կարևոր հումանիտար, մարդասիրական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական, բարոյական խնդիր»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս համաժողովը նաև այն մասին է, որ անհետ կորած անձանց խնդիրը ՀՀ կառավարության, պետական մարմինների պատասխանատվությունն է։
Փաշինյանը շեշտեց՝ կառավարությունը կաջակցի անհետ կորածների հարազատներին ավելի ինստիտուցիոնալ հարաբերություններ ունենալ այն միջազգային կառույցների հետ, որոնք ունեն փորձ, թե ինչպես գտնել այն հարցերի պատասխանները, որոնք չափազանց կարևոր են, բայց պարփակված են բազմաթիվ անհայտների մեջ։
Վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունը երբևէ չի դադարել ջանքեր գործադրել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ՝ փորձելով առավել խորացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ, քանի որ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն օբյեկտիվորեն հենց այնտեղ են, փոխադարձաբար էլ Ադրբեջանին հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ Հայաստանում են։
Լրահոս
0