00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ընդդիմությանը քվեարկություն պարտադրելը սահմանադրական կարգի տապալում է․ Կարապետյան

© Sputnik / Aram NersesyanՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2026
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանի խոսքով` ընդդիմության համար սկզբունքային է Սահմանադրությունում Անկախության հռչակագրի պահպանումը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման միջոցով փորձի ընդդիմադիր պատգամավորներին պարտադրել կողմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, դա սահմանադրական կարգի տապալում կլինի և կունենա քրեական հետևանքներ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Դուք նշեցիք՝ քվեարկություն պարտադրել։ Դա սահմանադրական կարգի տապալում է և ունի քրեական հետևանք։ Սահմանադրության և իշխանության հիմքը ժողովուրդն է։ Եթե մարդկանց անկախ իրենց կամքից փորձեն ինչ-որ բան պարտադրել, ժողովուրդը պետք է իր կարծիքն ասի, ընդդիմանա դրան»,– ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է իրացնել ընտրողներից ստացած մանդատը՝ անկախ հնարավոր ճնշումներից։
«Մեր ժողովուրդը մեզ այստեղ ուղարկել է, որպեսզի մենք վերլուծենք և ճիշտը հասկանանք։ Դա մեր սահմանադրական իրավունքն է, որը մեզ տվել է 340 հազար մարդ։ Եվ մենք այդ իրավունքը պատվով իրացնելու ենք՝ անկախ բոլոր սահմանափակումներից»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության նախաձեռնությանը՝ Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմության համար առանցքային հարցը Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու հնարավորությունն է։
Նրա համոզմամբ՝ Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլև Հայաստանի պետականության գաղափարական և քաղաքական հիմքը։
«Բովանդակության գլխավոր հարցը հենց հղումն է։ Այնտեղ գրված է մեր երկրի անունը, գրված է՝ մեր երկրի տերը ով է, հողի տերը ով է, պաշարների տերը ով է։ Մեր անցյալի և ապագայի մասին կարևոր բաներ կան, ամբողջ հիմքը Անկախության հռչակագրում է»,– ասաց խմբակցության ղեկավարը։
Կարապետյանի խոսքով՝ հռչակագրում ամրագրված են Հայաստանի անկախության, ժողովրդավարության և պետականության համար սկզբունքային նշանակություն ունեցող դրույթներ։
«Սահմանադրական դատարանն արդեն իր կարծիքն ասել է, բայց Սահմանադրությունն ունի նաև հղում Անկախության հռչակագրին։ Դա մեր երկրի ժողովրդավար լինելու, ընդհանուր ուղղության հետ կապված կարևոր կետերից է։ Անփոփոխելի է դա։ Ինչպե՞ս ենք մենք փոխում անփոփոխելի կետը»,– հարց բարձրացրեց նա։
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին, ըստ որի՝ ընդդիմությունը կարող է թույլ տալ, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի, իսկ հետո քարոզչություն իրականացնել դրա դեմ, Կարապետյանը նշեց, որ Ազգային ժողովում քննարկման և քվեարկության ինստիտուտը հենց նման նախաձեռնությունների նպատակահարմարությունը գնահատելու համար է։
«Ինչո՞ւ է նախագիծը գալիս Ազգային ժողով։ Որպեսզի ընդդիմությունը և իշխանությունը քննարկեն դրա նպատակահարմարությունը՝ գնա՞լ հանրաքվեի, թե՞ ոչ։ Դա շատ կարևոր է, որովհետև հանրաքվեները, հատկապես կարևոր հանրաքվեները, պառակտման դեմ գործիքներ են»,– ասաց նա։
Կարապետյանի գնահատմամբ՝ Սահմանադրությունը արտաքին պահանջով փոխելը սպառնալիք է երկրի ինքնիշխանությանը։
«Կա՞ ինքնիշխանության կորստի ավելի վատ տարբերակ, քան երբ երկրիդ հիմքը, Սահմանադրությունդ, դրա անփոփոխելի կետերը փոխում ես ուրիշի՝ քո հակառակորդի ուղիղ ցուցումով»,– հայտարարեց խմբակցության ղեկավարը։
Ընդդիմադիրն ընդգծեց, որ ընդդիմությունը շարունակելու է քաղաքացիների հետ հանդիպումները՝ բացատրելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։
Կարապետյանի խոսքով՝ իրազեկման ընթացքում պարզել են, որ քաղաքացիների զգալի մասը մանրամասն տեղեկացված չէ նախաձեռնության բովանդակությանը։
«Հիմնական խնդիրը մեր ժողովրդին իրազեկելն է։ Ամեն երրորդը մեր հասարակության մեջ տեղյակ չէ սահմանադրական փոփոխությունների մասին»,– նշեց նա։
Կարապետյանը հավելեց, որ պատրաստ են քաղաքացիների հետ հանդիպումներն անցկացնել ուղիղ եթերում՝ հանրությանը ներկայացնելով ոչ միայն իրենց աջակիցների, այլև քննադատաբար տրամադրված մարդկանց կարծիքները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Լրահոս
0